2023
Խաչիկ պապը իր տնկած ծառերն ու թփերը ամեն օր խնամում է, ջրում, հողը մշակում… Եվ այսպես արդեն տասնյակ տարիներ։
Հանրապետությունում շարունակվում են 25-օրյա վարժական հավաքները, որոնցում ներգրավվում են պահեստազորի 1-ին և 2-րդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի քաղաքացիները:
19-րդ դարը լուսավորության, ժողովրդավարական գաղափարների լայն տարածման, խավարի և հետամնացության դեմ պայքարի դար էր, հարյուրամյակ, որը նշանավորվեց հեղափոխություններով, գիտության աննախադեպ նվաճումներով, գյուտերով ու հայտնագործություններով։ Շատ ժողովուրդների համար դա զարթոնքի և վերածննդի բեղմնավոր մի շրջան էր, որը փառավորապես մտավ պատմության մեջ։
Մեծն Կոմիտասը տեսավ իր ժողովրդին պատուհասած արհավիրքը եւ ինքն էլ նրա զոհը դարձավ։ Բայց նա գիտեր մեծ ճշմարտությունը՝ հայի միտքն ու հանճարը, ինչ էլ լինի, չեն մարելու։ Դա նկատի ուներ՝ ասելով. «Գողթանի միակ անունը կբավե, որ անմիջապես մեր հայրենակիցներու մտքին մեջ ոգեկոչե երաժշտության եւ բանաստեղծության ամբողջ անցյալ մը»։
Պատերազմի տարիներին երկրի պաշտպանությունը վերածվեց համաժողովրդական պայքարի, որին ներգրավվեց նաեւ նրա բազմազգ մտավորականությունը։ Խորհրդային կառավարությունը միջոցներ ձեռնարկեց մոբիլիզացնելու նրանց մտավոր ողջ ներուժը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել։ Արաբական պետությունների արտաքին գործերի նախարարները համաձայնել են վերականգնել Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը, որը դադարեցվել էր 2011 թվականին Սիրիայի կառավարական բանակի և ապստամբների միջև ռազմական գործողություններից հետո: