Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2023

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական զորամասերում մեկնարկել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների նոր հոսքի պատրաստության գործընթացը։ Ծրագիրը լայն ճանաչում ունի արդեն, երիտասարդներին առաջարկում է գրավիչ և մրցունակ պայմաններ։ Շատերն են ցանկանում զինծառայությունը շարունակել նոր ձևաչափով՝ կառավարության սահմանած կարգով դառնալ պայմանագրային զինծառայող, օգտվել սահմանված բոլոր արտոնություններից, ստանալ բարձր աշխատավարձ։ Բացի այդ, ատեստավորման և մարտական հերթապահության դեպքում նրանց կտրվի նաև հավելավճար։

ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԲԱՐԴ ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Զորամասում հատուկ նշանակության ստորաբաժանումների հագեցած պարապմունքներ են: Ժամկետային զինծառայողները մարտավարամասնագիտական հմտություններն են կատարելագործում: Փորձառու սպաները պարապմունքներից առաջ հրահանգավորում են զինվորներին, ավագ ընկերոջ պես աջակցում իրենց փորձով, խորհուրդներով:

ԿՐԿՆԱԿԻ ՍԵՐ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

«Մի՛ վախենա, մի՛ վախենա,- այս խոսքերով գինեկոլոգ-մանկաբարձ Անդրանիկ Պողոսյանը մեկը մյուսի ետևից լույս աշխարհ է ուղեկցում նորածին զույգին և ուրախությամբ ավետում,- 44-օրյայում զոհված Դավիթի փոխարեն երկու Դավիթ ծնվեց»։
Այս տեսանյութը արագ տարածվեց համացանցով՝ հուզելով շատերին և հավատով ու ուրախությամբ լցնելով վերջին տարիներին ցավ ու բազում կորուստներ ապրած բոլորիս սրտերը։ Կրկնակի երջանկություն ու սեր վերադարձավ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում բնակվող Ռոզա Միքայելյանի և Մխիթար Թորոսյանի ընտանիքը։

ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Կովկասը նվաճելու առումով հատկապես հատկանշական է գերմանացի առաջնորդ գեներալ-ֆելդմարշալ Պաուլ Ֆոն Հինդենբուրգի՝ Կովկասը և Հայկական լեռնաշխարհը նվաճելու ծրագրերը՝ «որպես արևելքի խաչմերուկ», իսկ Իրանով Հնդկաստան անցնելու ձգտումներն իրենց նորովի արտացոլումը գտան հիտլերյան հրամանատարության «Էդելվեյս» պայմանական անունը կրող օպերացիայի ծրագրում, որով թշնամին ձգտում էր շրջապատել ու ոչնչացնել Ռոստովից հարավ և արևելք գտնվող խորհրդային զորքերը, վերահսկողության տակ վերցնել ողջ Կովկասը: Հիտլերյան կառավարությունն ակտիվ բանակցություններ էր վարում իրեն չեզոք համարող Թուրքիայի հետ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Լուսանկարում հայկական բանակի հրետանավորներն են, որոնք անկախ եղանակային պայմաններից մարտական պատրաստության գործնական դաս են անցկացնում, մինչև զորավարժարան մեկնելը կրկնում տեսական դասերին սերտածը՝ ինչպես բացազատել զինտեխնիկան, ինչպես նշանառել։

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՂԿԻ ՍՏԵՂԾՈՂԸ

ԱԳՆԵՍ ՋՈԱՔԻՄ (ԱՇԽԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ)
Հայերը Սինգապուրում հաստատվել են 18-րդ դարի վերջերից։ Չնայած փոքրաթիվ են, սակայն մեծ ներդրում ունեն գիտության, կրթության, տնտեսության և առևտրի բնագավառներում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

ԻՄ ՀԵՐՈՍ ԸՆԿԵՐԸ

Արամայիսն ու Արմենը նույն օրն էին զորակոչվել՝ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ: Ծանոթացել էին, շփվել, մտերմացել: Համախոհներ էին, կես բառից հասկանում էին իրար, միմյանց առաջ բացում էին սրտի ամենաթաքուն անկյունները, միասին ապագայի ծրագրեր էին գծում: