#05 (1518) 09.02.2024 – 16.02.2024
Արդեն մի քանի շաբաթ է՝ նորակոչիկները կապի ուսումնական զորամասերից մեկում սովորում են զինվորական կենցաղի տարրերն ու առանձնահատկությունները: Ամիսներ անց նրանք, որպես գրագետ կրտսեր հրամանատարներ, իրենց մարտավարամասնագիտական հմտությունները կկիրառեն այլ զորամասերում։
Մեր այցելության պահին հետախուզական ստորաբաժանման անձնակազմը հինգ կիլոմետր վազք վարժությունն էր կատարում։ Նրանց շարքում էին նաև այն երկու կին զինծառայողները, որոնց պիտի հանդիպեինք, զրուցեինք այդ օրը։ Երկուսն էլ պատերազմի մասնակիցներ են, երկուսն էլ ատեստավորման ընթացքում ամենաբարձր ցուցանիշներն են արձանագրել։
Կիրակի օրը, վաղ առավոտյան, հեռախոսս զնգում է, կիսախուփ աչքերով մի կերպ կարդում եմ համարը: Ընկերուհուս 12-ամյա աղջիկն է:
Բարձր լեռնային գոտում, դահուկասպորտի տարրերով հագեցած մարզումներ են իրականացնում ռազմաուսումնական բարձրագույն հաստատության կուրսանտները։ Այս մարզումները եռօրյա դասընթացի ընդամենը մի մասն են։
Սիլվա Կապուտիկյանը մեր ամենահայտնի ու սիրված բանաստեղծուհին է։ Նրան պատվել են «Ամենայն հայոց բանաստեղծուհի» տիտղոսով։
Սիրիայում հայերի ներկայությունն ունի հազարամյակների պատմություն։ Հայերը Սիրիայում (պատմական Ասորիք) բնակություն են հաստատել վաղնջագույն ժամանակներից։ Հայոց հզոր Տիգրան Բ Մեծ արքայի օրոք Ասորիքի զգալի մասը որոշակի ժամանակահատվածում (մ.թ.ա. 80-60-ական թթ.) ընդգրկվել է հայկական տերության կազմում։