#11 (1524) 22.03.2024 – 29.03.2024
Հայոց բանակի հարգարժան սպաներ և զինծառայողներ
Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսն եմ ցանկանում փոխանցել ամենքիդ, որ կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ, լույսի հաղթանակը՝ խավարի նկատմամբ և հույսի հաղթանակը՝ անհուսության նկատմամբ։
Ժամանակակից մարտահրավերներին համահունչ բարեփոխվում ու վերանայվում են նաև մեր երկրի պաշտպանական համակարգերը՝ առանձնահատուկ կարևորելով մասնագետների պատրաստման ռազմական ուսումնական կառույցների դերն ու նշանակությունը։
Փոխգնդապետ Մոմիկ Սարգսյանը ՀՀ զինված ուժերում է 2003 թ.-ից։ Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, դասակի հրամանատար է նշանակվել ՀՀ սահմանամերձ զորամասերից մեկում: 13 տարի շարունակ ծառայել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում։ 44-օրյա պատերազմի մասնակից է։ Զինվորականի իր բարդ, բայց պատասխանատու մասնագիտության ընտրությունն այսպես է բացատրում:
-Սյունիքի մարզի սահմանամերձ Եղվարդ գյուղը աշխարհի ամենասիրուն գյուղն է,- ասում է Վահրամ Հովհաննիսյանը: Նա եղվարդցի է, ավագ որդու՝ Հրայրի հետ մասնակցել է 44-օրյա պատերազմին: Իսկ կրտսեր որդին՝ Վահեն, ժամկետային զինծառայող է, 8 ամիս առաջ է զորակոչվել:
Քրիստոնեական տոների շարքում կարևոր և առանցքային են Ս. Ծննդյան և Ս. Հարության տոները, որոնք մեզ են ավանդվել դեռևս առաքելական ժամանակներից: Քրիստոսի հրաշափառ Հարությունը մարդկության պատմության ամենակարևոր ու առանցքային իրադարձությունն է:
Ժամկետային զինծառայող, շարքային Արման Բաղդասարյանն արդեն մեկ տարուց ավելի է՝ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես վարորդ: