#16 (1529) 1.05.2024 – 8.05.2024
Փոլ Իգնատիոսյանը ԱՄՆ ռազմական ոլորտում ամենաբարձր պաշտոն զբաղեցրած հայն է: Նա ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 11-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում՝ Հովսեփ Իգնատիոսյանի և Էլզա Ժամկոչյանի ընտանիքում։ Հայրը՝ Հովսեփը, իր երեք եղբայրների հետ ԱՄՆ էր գաղթել Խարբերդ քաղաքից 19 տարեկանում։
Զորամասերից մեկում հրամանատարական կազմին խնդրում եմ ներկայացնել լավագույն սպաներից մեկին. նրա մասին հոդված պիտի գրեմ: Բոլորն առաջինը նշում են մայոր Հրաչ Պապյանի անունը ու հակիրճ նկարագրում նրան. «Բանիմաց, կարգապահ ու բարեխիղճ զինվորական է: Բոլոր հրամաններն անխտիր կատարում է ճշգրտորեն ու ժամանակին: Ծառայողական պարտականություններն իրականացնում է ամենայն պատասխանատվությամբ: Վայելում է հրամանատարության և զինակից ընկերների վստահությունն ու հարգանքը»: