#24 (1537) 11.07.2024 – 17.07.2024
Հուլիսի 1-ից 7-ը Տավուշի մարզում երկրորդ տարին անընդմեջ անցկացվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերը: Պաշտպանության նախարարության հրաձգարաններում, զորավարժարաններում և զորամասերում թիմերը ուժերն են չափում չորս մրցաձևերում:
Զորակոչ է: ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 4 տարածքային ստորաբաժանումում աշխատանքային եռուզեռ է: Բժշկական հանձնաժողովի անդամները ևս մեկ անգամ զննում են զորակոչիկներին, պատասխանատուները վերստուգում են փաստաթղթերը, որ քիչ հետո կենտրոնական հավաքակայան ճանապարհեն բանակի շարքերը համալրող տղաներին։
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության աշխատանքային խումբն ստուգումներ է իրականացրել զորամիավորումներից մեկում:
«Բաղրամյան» զորավարժարանում զորամասերից մեկի հրետանային մարտկոցի անձնակազմի հետ անցկացվել է գործնական վարժանք:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան օրերս տոնեց կազմավորման 30-րդ տարեդարձը: Ռազմական կրթության գլխավոր դարբնոցը երեք տասնամյակների ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, որակական նոր նշաձողի հասցրել ռազմական կրթության չափորոշիչները: Թեմայի շուրջ ներկայացնում ենք ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի հետ հարցազրույցը:
Զորացրվում են պատվո պահակային վաշտի տղաները: Ուղիղ երկու տարի առաջ կենտրոնական հավաքակայանում ներկա ենք եղել նրանց զորակոչվելուն, լուսանկարել, խոստացել զորացրվելիս էլ լուսաբանել: Երկու տարվա ծառայությունն ակնհայտորեն թրծել է տղաներին, ավելի ձիգ կեցվածքով են, ավելի խրոխտ ու առնական:
Պաշտպանության նախարարության համակարգում տեղեկատվական անվտանգության ապահովման գործընթացն արդյունավետ իրականացնելու և զինծառայողների մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության սպաները տարբեր զորամասերում անցկացրել են մեթոդագործնական պարապմունքներ: