Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#24 (1537) 11.07.2024 – 17.07.2024

ՅՈԹ ՈՐԴՈՎ

Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում վերջերս մի բազմազավակ ընտանիք է տեղավորվել: Աթասյան Արամայիսն ու Սաթենիկը 7 որդի ունեն: Ավագը՝ Գրիշան, 9 տարեկան է, կրտսերը՝ Գրիգորը, մի քանի օր առաջ է ծնվել: Բարեկամավանցիներն ասում են՝ երեխաները իրենց անհոգ աղմուկ-ծիծաղով «խաթարել են» գյուղի անդորրը և ուրախություն սփռել շուրջբոլորը:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ «Հայ զինվորը» պարբերաբար հարցախույզ է իրականացնում՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն ծրագրի վերաբերյալ։

ԽԱՉԻԿ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ. «ՀՈՆԿՈՆԳԻ ՀԱՅՐԸ»

Խաչիկ Աստվածատրյանը կամ Փոլ Չաթերը հասարակական-պետական գործիչ էր, բարերար, դատավոր, օրենսդիր խորհրդի անդամ, միջազգային ընկերությունների համասեփականատեր, որ հսկայական բիզնես կայսրություն էր հիմնել Արևելյան Ասիայում: