#29 (1542) 27.08.2024 – 03.09.2024
Բանակում շնորհալի զինվորները շատ են: Արվեստի, մշակույթի ոլորտներում իրենց ունակությունները նրանք կիրառում են ծառայությունն առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար:
Թովմասյանների օջախում մանկան ճիչ լսվեց: Ընտանիքի զավակներից Հայկը զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս, և նորածինը լույս աշխարհ գալով՝ իր հետ բերեց ապրելու նոր հույս, նոր ուժ: Ծնողները պատմում են Հայկից, խոսում երեխայի ծնվելուց հետո իրենց հույզերի, ապրումների մասին…
ՀՀ պաշտպանության նախարարությունը 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ «Հայ զինվորը» պարբերաբար հարցախույզ է իրականացնում՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն ծրագրի վերաբերյալ։
Միքայել Պողոսյանը ավիաշինության բնագավառի բացառիկ մասնագետներից է: Ավիակոնստրուկտոր է, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս։
Ծնվել է 1956 թ. ապրիլի 18-ին Մոսկվայում։ 1979 թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը: Այնուհետև աշխատանքի է անցել Սուխոյի անվան ավիաշինական գործարանում՝ որպես ինժեներ-կոնստրուկտոր։ Տարիների ընթացքում նա մասնագիտական մեծ վերելք է ունեցել, տարբեր պաշտոններ զբաղեցրել: Ղեկավարել է գործարանի փորձարարական կոնստրուկտորական բյուրոն, ապա դարձել է «Սուխոյ» գործարանի գլխավոր տնօրենը: