#35 (1548) 23.10.2024 – 30.10.2024

Զինված ուժերում շարունակվում են ատեստավորման քննությունները: Սահմանված ժամանակացույցով սպաներն ու պայմանագրայինները հանձնում են ստուգարքներ տարբեր առարկաներից:

Շուրջ երկու տարի է՝ զինված ուժերում գործում է ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու նոր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: Ծրագրի նպատակը զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելն ու արհեստավարժ, մարտունակ ու կոփված զինծառայողներով համալրված ստորաբաժանումներ ստեղծելն է:

Անդրանիկ Մանուկյանն իր սրտի մասնագիտության՝ կավագործության հետ «հանդիպեց» ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո: Այսօր Անդրանիկն ունի իր կավագործական արվեստանոցը, և նրա պատրաստած զարդերը, սպասքն ու հուշանվերները վաճառվում են Հայաստանի տարբեր մարզերում:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սաների համար որակյալ և մրցունակ կրթություն ապահովելու շեշտադրումն անփոփոխ է, հստակ ձևակերպված կրթահամալիրի որդեգրած կարգախոսում՝ «Ճանապարհ դեպի բարձունք»: Բարձր առաջադիմությամբ սովորելու ձգտում այստեղ բոլորն ունեն՝ քաջ գիտակցելով, որ մոնթեական, իսկ ապագայում հայրենիքի պաշտպան դառնալու հնարավորություն միայն լավագույններին է տրվում:

Ուսումնական զորամասերում շարունակվում են մասնագիտական դասերը։ Ամառային զորակոչին զինված ուժերը համալրած տղաները պատրաստություն են անցնում ծառայության հիմնական վայր մեկնելուց առաջ:

Հայաստանի պատմության թանգարանի եւ Լոնդոնի Բրիտանական թանգարանի համագործակցության արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, պատմության թանգարանում բացվեց «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» անունը կրող ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի գլուխն ու ձեռքը։