2024
Սեպտեմբերի 14-ը կապի զորքերի օրն է: Գնդապետ Անդրանիկ Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում հանդիսավորությամբ նշվեց կապավորի տոնը, խրախուսվեցին ծառայության մեջ աչքի ընկած զինվորականները: Մայոր Վլադիմիր Չաչյանը եւս խրախուսվողների շարքում էր, միջոցառման ժամանակ էլ զորամասի մարտական դրոշի դրոշակակիրն էր, հպարտորեն ու պատվով է անցել շարահրապարակով:
Խաչվերացը Քրիստոնեական եկեղեցու հնագույն տոներից է և նվիրված է Քրիստոսի խաչափայտի փառաբանմանը: Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար տոներից վերջինն է, որ տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
Ուսումնական զորամասում կանանց գումարտակի ժամկետային զինծառայողներն են։ Նրանց հետ անցկացվում են մարտավարամասնագիտական պարապմունքներ լսարաններում, վարժադաշտում։ Կին զինծառայողները ամեն օր նոր գիտելիք են ձեռք բերում, նոր փորձառություն, նոր հմտություններ: Նրանց գործողություններից էլ պարզ է՝ արդեն ավելի վարժ են ու ինքնավստահ:
Այս հոդվածում պատմելու ենք հայր և որդի Ֆերոյանների մասին։ Նրանք ձևավորում են Հայրենիքի պաշտպանության ընտանեկան ավանդույթներ, երբ սերնդեսերունդ փոխանցվում է հայրենի եզերքը ամուր և անառիկ պահելու կարևոր ու պատասխանատու առաքելությունը։
Ուսումնական զորամասերում նորակոչիկների պատրաստության եռուն շրջանն է: Տեսական պարապմունքների և գործնական վարժանքների ընթացքում նրանց սովորեցնում են զինվորական գործի նրբությունները, պատրաստում որպես ապագա մասնագետների:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ։ Այդ մասին հայտարարվել է կազմակերպության հիմնադրման 100-ամյակի առթիվ սեպտեմբերի 20-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած արարողության ժամանակ: