2024
Սեպտեմբերի 7-ը զինվորական տոնացույցում նշվում է որպես ինժեներական զորքերի օր: Պատասխանատու և վտանգավոր է նրանց աշխատանքը: Ինժեներասակրավորային ստորաբաժանումների առօրյայի անբաժանելի մասն է ինժեներական-ամրաշինական ապահովումը, ականապատումն ու ականազերծումը, պայթյունավտանգ առարկաների վնասազերծումը:
Զինված ուժերում անցկացվել է զինծառայողների ատեստավորման գործընթացի հերթական փուլը: Տարբեր զորատեսակներ ներկայացնող անձնակազմները քննություններ են հանձնել կրակային, ֆիզիկական, շարային պատրաստություն առարկաներից, ինչպես նաև թեստերի միջոցով ստուգվել է նրանց մասնագիտական գիտելիքների ու գործառութային պարտականությունների իմացության մակարդակը:
Զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկում «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ընտրած ժամկետայինները պատրաստվում են ատեստավորման քննություններին։ Ընթանում է զինծառայողների ամենօրյա պատրաստությունը, փորձի փոխանակումն ու հմտությունների կատարելագործումը:
Հովիկ Զարգարյանի գործերն եմ դիտում՝ փայտաշեն գունավոր մեքենաներ, մրգեր, շերեփներ, զարդեր, մետաղից ու քարից պատրաստված իրեր… Թվում է՝ դրանք հեքիաթից են եկել իրականություն՝ իրենց հետ բերելով լույս, անհոգություն ու հրճվանք… Խաղալիքները տեսնելուն պես մտածեցի, որ հեղինակը մանկության տարիներին ամբարած երջանկությունը, սերն ու ջերմությունն է բաժանում մարդկանց:
Գնդապետ Արթուր Մկրտչյանը արդեն 28 տարի ծառայում է ՀՀ զինված ուժերում։ Ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան (այն ժամանակ՝ ինստիտուտ), գերազանցությամբ սովորել է նաև ՌԴ ռազմահրետանային ակադեմիայում: Ծառայողական տարիների մեծ մասն անցկացրել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում: Մարտական գործողությունների մասնակից է, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր։ Ներկայումս գնդապետը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սպաների որակավորման կենտրոնի պետն է, զորքերում ձեռք բերած իր հարուստ փորձը ներդնում է ռազմական կրթության ոլորտում։ Իր օրինակով է ցույց տալիս, թե որքան կարևոր է ինքնակատարելագործման ձգտումը։ Վերջերս գնդապետ Մկրտչյանը մասնակցել է ատեստավորման քննություններին, բոլոր առարկաներից ստացել է «գերազանց» գնահատական։
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի միջոցառումների ծրագրի շրջանակում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցել են «Վերելք՝ հանուն խաղաղության» արշավին։ 13 երկրների ավելի քան հինգ տասնյակ զինծառայողների շարքում Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները եզակիներից են, որ հաղթահարել են Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էլբրուսը։