2024
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում այսօր առկա են բոլոր պայմանները ապագա սպաների մասնագիտական համակողմանի զարգացման, անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ձևավորման համար։
Արդեն 22 տարի է, ինչ գնդապետ Տիգրան Հակոբյանն իրեն նվիրել է հայրենիքի պաշտպանությանն ու բանակի մարտունակության ամրապնդմանը։
Շարքային Միքայել Թովմասյանն է՝ հպարտ ու ձիգ կեցվածքով: Սպաների գնահատմամբ՝ աշխատասեր և բանիմաց զինծառայողը ցուցադրական պարապմունքի ժամանակ աչքի է ընկել իր պատրաստվածությամբ:
Փոլ Իգնատիոսյանը ԱՄՆ ռազմական ոլորտում ամենաբարձր պաշտոն զբաղեցրած հայն է: Նա ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 11-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում՝ Հովսեփ Իգնատիոսյանի և Էլզա Ժամկոչյանի ընտանիքում։ Հայրը՝ Հովսեփը, իր երեք եղբայրների հետ ԱՄՆ էր գաղթել Խարբերդ քաղաքից 19 տարեկանում։
Զորամասերից մեկում հրամանատարական կազմին խնդրում եմ ներկայացնել լավագույն սպաներից մեկին. նրա մասին հոդված պիտի գրեմ: Բոլորն առաջինը նշում են մայոր Հրաչ Պապյանի անունը ու հակիրճ նկարագրում նրան. «Բանիմաց, կարգապահ ու բարեխիղճ զինվորական է: Բոլոր հրամաններն անխտիր կատարում է ճշգրտորեն ու ժամանակին: Ծառայողական պարտականություններն իրականացնում է ամենայն պատասխանատվությամբ: Վայելում է հրամանատարության և զինակից ընկերների վստահությունն ու հարգանքը»: