2024
Պարույր Սեւակը ծնվել է Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի անժամանակ մահից հետո նա դառնում է ընտանիքի միակ երեխան։
Իմ ուղեկիցն ու խորհրդատուն Արգամ Հովսեփյանն է: Նա 27 տարի Արավուսի գյուղապետն է եղել և սահմանապահ ջոկատի հրամանատարը: Անցել է պատերազմներով: Հայրենիքի պաշտպանության, ազգային արժանապատվության ու տղամարդու պատվի մասին մեր զրույցը նրա գլխում փիլիսոփայական մտորումներ է ծնում:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան այսօր ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման դարբնոցն է։ Հատկապես վերջին տարիներին ակադեմիան շարունակական բարեփոխումների շրջան է անցնում, որոնց պարբերաբար անդրադառնում ենք։ Այս անգամ էլ ցանկացանք իմանալ հենց այս կրթօջախի սաների կարծիքն ու նրանց դիտանկյունից հետևել ակադեմիայի ուսումնական և կրթական գործընթացին, նրանցից տեղեկանալ ուսումնական ծրագրերի և նոր հնարավորությունների մասին։
Օրերս հանդիսավոր երդում տվեցին հայկական բանակի ներկայացուցչական ստորաբաժանման՝ պատվոպահակային վաշտի շարքերը համալրած տղաները:
«Նա առաջին օտարերկրացին է, որի աճյունը ամփոփվեց Պանթեոնում, քանի որ այնտեղ միայն ֆրանսիացիներն են հուղարկավորված։ Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է։ Միսաք Մանուշյանը մեր երկրի մեծության մի մասնիկն է։ Նա մարմնավորում է ֆրանսիական գաղափարախոսությունն ու արժեհամակարգը, և մենք պարտավոր ենք նրան մեծարել»:
Հայերն աշխարհին տվել են բազմաթիվ տաղանդավոր ռազմական գործիչներ, որոնք մեծ հեղինակություն ու համաշխարհային հռչակ են ձեռք բերել՝ ծառայելով այն երկրների բանակներում, որոնք ապաստան են տվել կամ հանգամանքների բերումով հայրենիք են դարձել նրանց համար։ Այս հոդվածում կպատմենք մեր հանրահայտ հայրենակցի՝ սիրիական բանակի գեներալ-լեյտենանտ Արամ Կարամանուկյանի մասին: