Թերթ
Հադրութ քաղաքից 22 կմ, իսկ Ստեփանակերտից 50 կմ հեռավորության վրա է տեղակայված Ազոխ գյուղը, որը Արցախ աշխարհի հնագույն բնակավայրերից է։ Ազոխ նշանակում է խակ, չհասած խաղող։ Ազոխ գյուղը հայտնի է իր պատմամշակութային հուշարձաններով՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (XVII դ.), 10-19-րդ դարերով թվագրվող պատմական գերեզմանոցը, Ամարխաթունի վանքը, Ցիցքար բերդը, Մելիք Սագամի պարիսպը, Ծիլտախաչ կամուրջը։ Վերին, Մեծ, Մալլուլուվա, Գետին և Միշկերակա աղբյուրները։ Իսկ ամենանշանավորը, թերևս, Ազոխի քարանձավն է։
…Ինեսա Պողոսյանին շատերն են տեսել տարբեր զորամասերում ՝ զինվորական միջոցառումների, հերոսների մասին գրքերի շնորհանդեսների, ինչպես նաև ռազմահայրենասիրական միջոցառումների ժամանակ, ռադիոյով լսել նրա ասմունքը: Գեղեցկուհի գանգրահեր այս փոքրիկն ընդամենը վեց տարեկան է և իր երգով ու ասմունքով արդեն հասցրել է գրավել շատերի սրտերը: Ինեսային մարդիկ համացանցում առաջին անգամ տեսան, երբ նա երեք տարեկան էլ դեռ չկար ու ասմունքում էր Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Նա շուտով հրավիրվեց և «Ռադիո ջան» հաղորդման եթերում մեկ ժամից ավելի ասմունքեց մեր մեծերի բանաստեղծությունները, որոնք անտարբեր չթողեցին ծրագրի ունկնդիրներին:
Իմ սիրելի՛, իմ քա՛ջ զինվորներ, բանակի զորությունը սոսկ սահմանների պաշտպանության երաշխիք չէ, որովհետև բանակը մարդկային բարձր նկարագրի՝ քաջության, ազնվության, արժանապատվության, հայրենասիրության դարբնոց է ու պիտի փոխի հասարակության բարոյական նկարագիրը՝ շարունակաբար «արտահանելով» իր բարոյախոսությունն ու գաղափարները՝ հանձինս այն զինվորների, որոնք թրծվելով բանակի քուրայում, վերադառնում են հանրություն, դառնալով բանակի գաղափարախոսության կրողն ու տարածողը։
Ամրամ Հայրապետյանը՝ որպես պայմանագրային, Տավուշի սահմանը պաշտպանում է արդեն 17 տարի: Եթե ժամկետային զինծառայությունն էլ գումարենք, ավելի քան 19 տարի համազգեստ է կրում: Ես արագ հաշվում եմ մտքիս մեջ ու ասում.
Մեքենայի պատուհանից այն կողմ բնապատկերները փոխարինում են մեկը մյուսին` կրճատելով մեր ճանապարհն ու րոպե առաջ մոտեցնելով կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հանդիպումը զինվորների հետ։ Մաեստրոն երբեք չի հրաժարվում զինվորականների հետ հանդիպման հնարավորությունից:
Հայոց բանակի սիրելի՛ զինվորներ, ես վստահ եմ, որ տարեմուտի այս օրերին հայկական բոլոր օջախներում՝ Ամանորյա սեղանների շուրջ, թե տոնական արարողությունների ժամանակ, ամենից հաճախ բարձրացվող կենացները, հնչող ամենաջերմ խոսքերը ձեզ են վերաբերելու: Ուժ ու կորով են մաղթելու ձեզ, շնորհավորական սրտագին խոսքերի հետ խոնարհվելու են ձեր քաջության ու անձնվիրության առաջ: Եվ շարունակաբար սիրո ու ջերմության կենարար ալիքները զորացնելու են ձեզ, պարուրելու ջերմությամբ, որտեղ էլ լինեք այդ պահին՝ դիրքերում աչալուրջ կանգնած, թե հատուկ առաջադրանք կատարելիս, զորավարժությունների մեջ, թե թշնամու հերթական սադրանքներին համարժեք պատասխան տալիս: Հուսով եմ, նաև իմ բարեմաղթանքները, Ամանորյա սրտաբուխ շնորհավորանքները կհասնեն ձեզ, մեր քաջարի մարտիկներ:
Աշոտը տոնական եղևնին զարդարել ու երազանքը կախ է տվել ծառի ճյուղերին, այն ակնկալիքով, որ այս անգամ գոնե հրաշք կլինի, ու հայրիկը Ամանորին տանը կլինի։ Ձմեռ պապի հեքիաթն էլ այստեղ՝ հանրապետության սահմանամերձ բնակավայրերում փոքր -ինչ այլ կերպ են պատմում. հեռու հեռավոր սարերի հետևում է Ձմեռ պապի քարանձավը, գյուղի հայրիկներն էլ անձամբ են Ձմեռ պապին տանում իրենց զավակների նամակները…