Թերթ
Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից առաջինը Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնն է, որը ավանդաբար Հայ եկեղեցին նշում է հունվարի 6-ին:
Պատերազմում զավակ կորցրած ընտանիքներում վերստին մանկան ճիչ է լսվում՝ կոտրելով տան ծանրացած-կարծրացած լռությունը…Որդիներ են ծնվում՝ Հայրենիքի զինվորներ, ու կյանքը շարունակվում է երկրի ամեն մի թիզը կյանքի գնով պահպանվող-պաշտպանվող այս հողի վրա։
Ամանորը Հայոց մեջ համընկնում էր Սուրբ Ծննդյան պասին, և այդ էր պատճառը, որ ամանորյա ուտեստների շարքում գերակշռում էին պասին հատուկ կերակուրները։ Պատրաստում էին ոլոռ, ոսպ, բլղուրով ու բրնձով տոլմա, բլղուրի ու սիսեռի խառնուրդից գնդիկներ, ավելուկ, տարբեր տեսակի և բաղադրության առանց մսի, հատիկեղենով տոլմաներ, որ ժողովուրդն ասում էր՝ սուտի տոլմա։ Հատիկեղենի առատ օգտագործումը կյանքի հարատևության խորհրդանիշն էր։
Ամանորի նախաշեմին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն այցելել էր հարավարեւմտյան սահմանագոտի՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքը փոխանցելու հայրենի եզերքն ամուր ու անառիկ պահող զինվորին ու զորականին:
Սահմանապահ գյուղում թարմ գաթայի բույրն աշխարհն էր բռնել: Սահմանամերձ գյուղի տատիկները գաթա էին թխում, գուլպաներ գործում զինվորների համար:
2022 թվականին աշխարհում տեղի ունեցած իրադարձություններից առանձնացնում ենք մի քանիսը, որոնք կանխորոշելու են պետությունների ռազմաքաղաքական զարգացման ու նոր աշխարհակարգի ձևավորման միտումները: