Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ

Լինել այնտեղ, որտեղ եղել էր ամուսինս՝ Ավետիս Օհանյանը, քայլել այն հողի վրայով, որի համար կյանքն անգամ չի խնայել, ինձ համար գերագույն նպատակ էր, որն իրականացնելու համար սպասել էի 20 երկար ու ձիգ տարիներ, ապրել մութ ու լուսավոր օրեր, հոգնած ու արցունքոտ պահեր։ Բախտի քմահաճույքին թողած ընտանիքս փշրվեց բյուրեղյա ծաղկամանի նման։ Մեծացան 3 արու զավակներս, դարձան հայոց բանակի զինվորներ, ծառայեցին իրենց հոր նման՝ հերոսի ոգին մինչ օրս սրտներում։ Նրանք էլ երազանք ունեն. կարոտ՝ հայրական կարոտ…

ՄԻ ԷՋ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ամրապնդման ու զարգացման համար հանրապետության սահմանների ընդարձակման խնդիրը ի սկզբանե ունեցել է ռազմավարական նշանակություն: Սակայն հարևան պետությունների և հատկապես Ադրբեջանի հետ շարունակվող մշտական բախումներն ու հանրապետության տարածքում բնակվող թուրք բնակչության պարբերաբար կրկնվող ելույթները դժվարին խոչընդոտների առաջ էին կանգնեցնում հանրապետության կառավարությանը: Դժվարագույնն ու անլուծելին Արցախն ու Զանգեզուրն էին, որոնց նկատմամբ Ադրբեջանի իշխանություններն ավելի ուժգնությամբ էին շարունակում դրսեւորել իրենց զավթողական ձգտումները:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍԱԿԸ

Զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնը կազմավորվել է զորամասի կազմավորմանը զուգընթաց և վերջնականապես ձևավորվել 1993թ. փետրվարի 23-ին: Մինչև 1994թ. մայիսյան հրադադարն ընկած ժամանակահատվածում դիվիզիոնը ակտիվորեն մասնակցել է Գորիսի սահմանամերձ Շուռնուխ, Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Խնածախ, Խոզնավար, Հարթաշեն գյուղերի ինքնապաշտպանությանը, հայկական բնակավայրերի ազատագրական մարտերին:

ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԹԱԳՆ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՌԱՉԸ

-Աղվանին պետք է կարդալ, հասկանալ։ Փիլիսոփայություն է, գրված է փոխաբերական իմաստով… Առաջին քննադատը ես էի։ Գրածը առաջինն ինձ էր տալիս, որ կարդամ։ Կարդում էի, քննադատում, մեկ-մեկ ծիծաղում, հոգու հետ խաղում։ Բարկանում, վերցնում էր գործերը.
-Չես հասկանում, որ հասկանաս, կտեսնես՝ ինչ ուժեղ գործեր են,- ասում էր ու բարկացած հեռանում։
Հետո իմացա, որ 16 տարեկանում բանաստեղծությունները տարել էր Երևան, ու երբ խմբագրությունում փորձել էին տողերը, բառերը «շտկել-փոխել»՝ չէր համաձայնել, վերցրել, հետ էր եկել։

Ի՞նչն է սրանից ավելի աղետալի. մինչ հայրը մեծ տառապանքով փող ու հարստություն է հավաքում, որպեսզի զավակը երջանիկ ապրի, զավակը վատնում է դրանք, որպեսզի թշվառ ապրի։ Եվ ի՞նչն է այս թշվառությունների պատճառը, եթե ոչ ծնողական անկարգ խնամքը. որովհետև հայրը ջանում է իր զավակին հարստացնել բազում գանձերով, բայց ոչ՝ մի փոքր գիտությամբ. կամենում է ժառանգորդ դարձնել ստացվածքների, բայց ոչ՝ առաքինությունների։

ԿԱՏՈՍԱՎԱՆՔ

Գնում ենք աշնանային անտառով. երկնաձիգ կաղնիների բացվածքներից մերթ-մերթ փայլում է արևը, դարձյալ ծածկվում: Քաշաթաղի մայր գետ Հակարիի միջին վտակ Հոչանցի աջակողմյան թեք լանջով ցած ենք իջնում՝ գտնելու մեր պապերի թողած ևս մեկ պատմաճարտարապետական կոթող Կատոսավանքը: Տարիներ առաջ նույն վանքին մոտեցել եմ գետի վերին մասից՝ Շրվական գյուղից դեպի ձորն իջնող ճանապարհով: Այս անգամ Արցախի հանրային հեռուստատեսության «Մեր երկիրը» հաղորդաշարի հեղինակ Լեռնիկ Հովհաննիսյանի և օպերատոր Բենիամին Ղարախանյանի հետ իջնում ենք պատմական Կատոս գյուղից հարավ ընկած անտառամիջյան ծառահատումների համար բացված ճանապարհով:

«ՉՈՒՏՎՈՂ» ՄԱՐԴԸ

Գնդապետ Գրիգորյանը չի սիրում Դարչո Հովհաննիսյանին և Ասատուր Սաֆարյանին։ «Ինչո՞ւ»՝ հարցնում եմ։ Պատասխանում է. «Որովհետև նրանք խլել են իմ մանկությունը»։
Գնդապետը հիմա 75 տարեկան է, փաստորեն, առնվազն 70 տարվա «մուռ» է պահում։ «Այո՛, հենց 70 տարվա ոխ… Իրանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղում մենք մեզ համար ապրում էինք… Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքը մտել էր Հյուսիսային Իրան։ Այս զորքի հետ եկել էին նաև հայ զինվորներ, չեկիստներ ու քարոզիչներ Դարչո Հովհաննիսյանը, Ասատուր Սաֆարյանը, Տարզան Պետրոսյանը, Օնիկ Բարսեղյանը և էլի ուրիշներ։ Տեսնում եք՝ նրանց անունները դեռ չեմ մոռացել և չեմ էլ կարող մոռանալ։ Հայրենադարձության ալիքը հասել էր նաև մեր հայաբնակ գյուղը։ Դարչոն ու Ասատուրը շատ անգամ էին մեր տանը հաց կերել…