Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Մեծարգո նախարար Սեյրան Օհանյան
Վերջերս մենք՝ մի խումբ ծնողներս, նամակով դիմել էինք Ձեզ և խնդրել Ձեր օգնությունը՝ մեր զինվոր որդիներին հանդիպելու։ Շնորհակալ ենք, որ Դուք արագ արձագանքեցիք մեր խնդրանքին, և մենք օրերս հնարավորություն ունեցանք տեսակցելու մեր որդիներին։ Շնորհակալ ենք զինվորական կոմիսարիատի, մեզ ուղեկցող զինվորական ոստիկանության ջերմ վերաբերմունքի և ուշադրության համար։

ԹՈՒՐՔԻ ՀԱՅ ԱՂՋԻԿԸ

Թուրքերի լեգենդար հերոսուհի Սաբիհա Գյոքչեն (1913-2001) աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկն է, առաջին կին ռազմական օդաչուն։ Վարել է 22 տարբեր մոդելի ինքնաթիռներ, ավելի քան 8000 ժամ երկնքում և 32 մարտական թռիչք։ Նրա անունով է կոչվում Անկարայի օդանավակայանը։
Թուրքերի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչեի մանկության մասին տեղեկությունները ժլատ են, մշուշոտ։ Ծնվել է 1913թ. մարտի 22-ին, Բուրսայում։ Վաղ տարիքում որբացել է։ 1925թ. Բուրսա ժամանած Քեմալ Աթաթուրքը, որը սիրում էր այցելել բարեգործական հաստատություններ, զրուցել խեղճերի ու դժբախտների հետ, նմանատիպ այցերից մեկի ժամանակ լսելով փոքրիկ Սաբիհայի տխուր պատմությունը, որդեգրում է նրան և տանում Անկարա։

ՌՈՒՍՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Հայտնի էթնոհոգեբաններ Հեյման Շտեյնալի և Մորիս Լազարուսի կարծիքով, գոյություն ունի, այսպես կոչված, «ազգի հոգի»` որպես հոգևոր մեկ ամբողջություն: Հետևաբար, ազգային հոգեբանության խնդիրը «ազգի հոգին հասկանալն է այնպես, ինչպես անձի հոգեբանությունը հասկանում է անհատի հոգին»: Նրանք նշում են, որ յուրաքանչյուր մարդ կրում է հասարակության` որպես ամբողջի ազդեցությունը, որը սկիզբ է առել հարյուրամյակներ ու հազարամյակներ առաջ: Մարդն իր մտքերով ու զգացմունքներով ամբողջովին կախված է հասարակությունից:

Ազդանշանային գույները, անվտանգության նշանները, ձայնային և լուսային ազդանշանները ծառայում են հետեւյալ նպատակներին՝ թույլատրելու կարգագրերի հնարավոր վտանգի մասին նախազգուշացնելու, անմիջական վտանգի վրա մարդկանց ուշադրությունը բևեռելու, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար: Մշակված են տեսանելի տեղեկատվության պայմանական նշաններ:

ՄԵՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 22-ը եվրոպական երկու երկրներում` Ռումինիայում և Սլովակիայում հաջորդաբար կայացած ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններում էջմիածնեցի 17-ամյա դյուցազուն Անդրանիկ Կարապետյանը գերազանց ելույթներ ունեցավ` հռչակվելով Եվրոպայի և աշխարհի բացարձակ չեմպիոն։ Ասում եմ` բացարձակ չեմպիոն, քանզի պատանի հայ ծանրորդը երկու մրցաշարերում էլ անգերազանցելի էր թե՛ պոկում և թե՛ հրում վարժություններում` հեղինակելով Եվրոպայի երեք և համաշխարհային երկու ռեկորդ։

Քաղաքական գործիչներն էլ մեզ պես մահկանացուներ են, և մարդկային ոչ մի բան խորթ չէ նրանց: Նույնիսկ տարօրինակությունները: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներից շատերը ևս աչքի են ընկել ինքնատիպ բնավորությամբ և պահվածքով:

ՍԿԱՆԴԱԼ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ռուսաստանի օգտին արդյունաբերական լրտեսության մեղադրանքով ԱՄՆ-ում ձերբակալված 11 անձանց շուրջ սկանդալի արձագանքները դեռ չէին մարել, երբ բռնկվեց նորը, այս անգամ՝ ռուս-թուրքական հարաբերություններում: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հոկտեմբերի 10-ին Անկարայի օդանավակայանում վայրէջքի են հարկադրել Մոսկվայից Դամասկոս (Սիրիա) թռչող սիրիական քաղաքացիական ինքնաթիռը, քանի որ թուրքական հետախուզությունը տեղեկություն էր ստացել, թե դրանով զենք է տեղափոխվում: Ինքնաթիռը խուզարկելու արդյունքում թուրքերը հայտնաբերել և առգրավել են 12 արկղեր, որոնցում, ըստ ռուսական «Կոմերսանտ» թերթի տվյալների, եղել են ՀՕՊ համակարգերի ռադիոլոկացիոն կայանների համար նախատեսված տեխնիկական սարքեր: