Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՍԻՐՏՍ ՀԱՆԳԻՍՏ Է

Ես չորս զավակ ունեմ՝ երեք աղջիկ և մեկ տղա։ Փոքրը տղաս է՝ Միքայել Հաջիևը, որն այժմ ծառայում է բանակում։ Զորամասից շնորհակալագիր ենք ստացել՝ «Ձեր որդին աչքի է ընկնում ազնվությամբ, բացառիկ կարգապահությամբ, կամքի ուժով։ Դուք իրավամբ կարող եք հպարտանալ ձեր զավակով»։ Ծնողի համար չկա ավելի մեծ հպարտություն, քան իր զավակին ուղղված գովասանքը։

ԶԻՆՎՈՐ Է ՈՐԴԻՍ

Ես երեք զավակ ունեմ՝ Հրաչյա, Հրաչուհի, Սասուն։ Հրաչյաս արդեն զինվոր է։ Կարծես երեկ լիներ, որ ինքն իր համար փայտից զենք էր սարքում, ու ընկերների հետ գնում էր մեր տան մոտակա անտառը կռիվ-կռիվ խաղալու։ Ծառերի վրա տնակներ էին սարքում, ու սիրտս տագնապում էր՝ հանկարծ ցած չընկնի։ Հիմա էլ է սիրտս տագնապում՝ զինվոր է որդիս։ Մանկական փայտե հրացանի փոխարեն էլ ձեռքին իսկական զենք է ու պաշտպանում է մեր հողն ու ջուրը, ինձ ու քեզ, բոլորիս։ Երեկ մենք էինք ամեն րոպե հսկում նրանց անվտանգությունը, իսկ այսօր նրանք սահմանին մեր անվտանգությունն են հսկում, մեր խաղաղությունը։ Է՜, ժամանակը, իրոք, արագ է թռչում։ Երբ որդուս առաջին անգամ տեսա զինվորական համազգեստով, տարօրինակ զգացում ունեցա՝ ուրա՞խ էի, տխո՞ւր, հուզվա՞ծ, հպա՞րտ, չգիտեմ էլ։

ԱԼՎԱՐՈՆ

Ալվարոն՝ ղազանչեցի Շեկյան Ալվարոն, ուրիշ է։ Նա զենքը ձեռքին ոտքի տակ է տվել ողջ Ղարաբաղը։ Կռվել, արյուն է հեղել Ֆիզուլիում, Աղդամում, Լաչինում, Քելբաջարում, Հորադիզին հարող տարածքում, ամեն-ամեն տեղ, որտեղ թշնամին գլուխ է բարձրացրել…
Կարդացեք, խնդրեմ, իր իսկ ձեռքով լրացրած հատուկ Հարցաթերթիկը ու կհամոզվեք։ Կհամոզվեք, որ այն հրաշունչ տարիներին մի օր, մի ժամ անգամ գլուխ չի պահել, միշտ առաջ է նայել ու քայլել, քայլել, քայլել ռազմի ճանապարհներով։ Ու այսպես մինչև… մինչև վերջ։
Ասել է թե՝ զենքը ցած է դրել միայն այն ժամանակ, երբ Արցախը վերջապես ազատ շունչ է քաշել, երբ թշնամին վերջնականապես իր բույնն է քշվել։

ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ

«Եվրոֆոլկ-2012» փառատոնին ներկա լինելու առիթով Բուլղարիայի Բուրգաս քաղաքում վերջերս հանդիպեցի տեղաբնակ հայերի հետ։ Հայաստանից փառատոնին մասնակցում էին Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները, որոնք փայլուն հանդես եկան և ստացան ոսկե մեդալ՝ գրավելով առաջին տեղը։ Այնուհետև այցելեցինք Վառնա։ Տեսանք զորավար Անդրանիկի կիսանդրին՝ տեղադրված հենց իր անվան հրապարակում, ինչպես նաև տունը, որտեղ ապրել է զորավարը։ Ափսոս, տանը մոտենալ չկարողացանք, քանի որ ցանկապատված էր և գտնվում էր փակի տակ։ Այցելեցինք նաև Վառնայի հայկական եկեղեցի։ Այստեղ հանդիպեցինք տեղաբնակ հայերի։ Զրույցի բռնվեցինք Շուշիկ Սիմոնյանի հետ։

ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԹԱԳՆ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՌԱՉԸ

21 ու կես տարեկան էի, երբ ամուսնացանք։ Հետագայում որքան էինք հիշում մեր սիրո պատմությունը, հիշում էինք ու ծիծաղում։ Ծիծաղում էինք արդեն ողջ ընտանիքով, մեր երեխաների, ծնողներիս, Ամալյայի հարազատների հետ… Բարի էր կինս, անկեղծ, պարզ ու միամիտ։ Մեր բնության պես անաղարտ էր, շռայլ, հոգատար։ 1965թ. էր, ծանր հիվանդացավ, ու տարանք Երևան։ Արդեն ծնվել էին Աշոտս ու Նինելս։ Երբ հիվանդանոցից դուրս են գրում, տեսնում է, որ Երևանի փողոցները բազմամարդ են։ Մարդիկ Ամիրյան փողոցով շարժվում են դեպի հրապարակ (Եղեռնի 50-ամյակի օրերն էին)։ Եղբորը խնդրում է, որ իրենք էլ գնան հրապարակ։ Երբ հասնում են, արագ-արագ քայլում, բարձրանում է Լենինի արձանի պատվանդանին։ Միլիցիոներները վազում են, որ իջեցնեն, կարծելով, թե ուր-որ է՝ սկսելու է հակասովետական մի ճառ արտասանել։

Պարե՜ց Սասունը, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ` մի երկրի հի՜ն պատմություն,
Ուր պարտությու՜նն անգամ ունի հպարտությու՛ն:

ՌՈՒՍՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Ռուս ժողովրդի հոգեբանությունն էապես տարբերվում է Ասիայի և Եվրոպայի ժողովուրդների հոգեբանությունից: Ռուս փիլիսոփա Ն.Ա.Բերդյաևը նշում էր, որ ի տարբերություն արևմտյան ժողովուրդների` ռուսների հոգևոր կյանքն ավելի արտահայտիչ է` իռացիոնալ, անկազմակերպ և չկանոնակարգված տարրերով լի, նրանք ավելի մեծ նշանակություն են տալիս հասարակական կարծիքին և ավելի շփվող են:
Բերդյաևի տեսակետը հիմնավորվում է ռուս ժողովրդի պատմական զարգացման առանձնահատկություններով` դաստիարակության, դավանության, իշխանության և այլ գործոնների ազդեցությամբ: