Թերթ
Աշնան առավոտի հետ բացում ես աչքերդ, և հոգումդ ծնվում է մի չգրված, չերգված, թվում է՝ երբևէ չասված մի խոսք։ Բացվող օրվա կապույտը հեռու սարերում խառնվել է աղբյուրների ջրերին, և ակունքներից կապույտ է հորդում, երկնքից կապույտ է թափվում, և կապույտ է լցվում Հայաստան աշխարհի վրա՝ քարին ու ծաղկին, սարին ու դաշտերին։ Քարը խաչքար է դառնում՝ ասեղնագործ, լուսե պատկերներով և կախվում քարափներից, Հայաստան աշխարհի երկնակամարից…
Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հանդիսավոր պայմաններում մեկնարկեց համաբանակային հոբելյանական 15-րդ սպարտակիադայի եզրափակիչ երրորդ փուլը։ Ավելի քան 400 զինծառայողներ, որոնք լավագույնն են ճանաչվել ներզորամասային և ներզորամիավորումային մրցումներում, 10 մարզաձևերում` ռազմամարզական քառամարտ, ռազմամարզական եռամարտ, ռազմականացված կրոսավազք, հրաձգություն ինքնաձիգից, բազկամարտ, կշռաքարերի բարձրացում, ուժային եռամարտ, պարանի ձգում և սպարտակիադայի ծրագրում առաջին անգամ ընդգրկված ռազմամարզական կողմնորոշում և փոխանցումավազք, հինգ օր շարունակ կորոշեն ուժեղագույններին։
«Плечом к плечу»` այսպես է կոչվում զինվորական նոր երգը, որի հեղինակն է երգահան Անատոլի Կուտեպովը: Երգը նվիրված է Արագ արձագանքման հավաքական ուժերի` Հայաստանում կայանալիք զորավարժությունների մասնակից պետություններին: Երգը համերգային ծրագրերի ժամանակ կկատարի ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը Արամ Գալստյանի ղեկավարությամբ:
«Կյանքս` հայրենիքիս, հոգիս` Աստծուն, պատիվս` ոչ մեկին»,-գեներալ Մովսես Սիլիկյանը հաճախ էր կրկնում սպայական այս վաղեմի ասացվածքը, որը դարձավ նրա կյանքի անբեկանելի ուղենիշը: Հավատարիմ մնալով այս խոսքին` նա երբեք չարատավորեց հայոց բանակի սպայի անբասիր պատիվը: Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում տեղի ունեցավ «Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողով:
«Ազատությունը և անկախությունը լոկ գեղեցիկ խոսքեր չեն, գործնականորեն կենսական ու անհրաժեշտ են Մարդու, Հայ մարդու, հանրության ու ազգի համար»: Այս խոսքերը պատկանում են հայ ազատագրական շարժման ռահվիրաներից Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանին:
Հակարի գետի ձախափնյա սարահարթի վրա է Քաշաթաղի շրջանի Բազմատուս գյուղը: Մինչև տարածքի հայաթափումը՝ գյուղի մոտակայքում եկեղեցի է եղել. սակայն քոչվորներն ավերել են այն. շինության ավերակը պահպանվել է գյուղից դեպի արևելք՝ անտառի մեջ: Ադրբեջանի կազմում գտնվելու տարիներին գյուղն անվանափոխվել էր Ախունդով: Գտնվում է շրջկենտրոն Բերձորից մոտ 20 կմ հյուսիս. մտնում է Գանձայի գյուղական համայնքի կազմի մեջ: Չնայած գյուղը գոյություն ունի շրջանի ստեղծման առաջին օրերից՝ սկզբում առանձին համայնքի կարգավիճակով, սակայն ինչ-ինչ պատճառներով մնաց փոքր ու աննշան:
Պաշտպանական համակարգի բարեփոխումների և զարգացման ծրագրում ռազմաարդյունաբերության զարգացումը ունի իր կարեւորագույն տեղը։ «ՀՀ ռազմաարդյունաբերության բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգը» եւ դրանից բխող միջոցառումների ծրագիրը ռազմաարդյունաբերական համալիրի գործունեությունը համակարգելու եւ ռազմաարդյունաբերության զարգացման շարունակականությունը ապահովելու հիմնավոր նախադրյալ է։ Այս երկու փաստաթղթերը ենթադրում են ռազմաարդյունաբերության զարգացման պետական ծրագիր եւ համակարգի գործունեությունը կանոնակարգելու միտումներ՝ սկսած նորմատիվ տեխնիկական եւ նորմատիվ իրավական փաստաթղթերի բազայի ստեղծումից մինչեւ ԶՈւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը քննարկող և հաստատող հանձնաժողովի կանոնադրության մշակում։