Թերթ
Օրերս ուսումնական զորամասերից մեկում ներկա էինք կարգացուցակով նախատեսված հերթական դասաժամին: Կուրսանտները սովորում էին զենքով վարժաձևերը ճիշտ և հստակ կատարելու կարգը, քայլերի հաջորդականությունը։ Առայժմ շարքային, իսկ մի քանի ամսից որպես սերժանտներ նրանք զորքերում ստանձնելու են կրտսեր հրամանատարի պարտականությունները:
«Գիշերը գալիս է, և սկսվում է իմ դետքը: Այն չի ավարտվի մինչև իմ մահը… Ես թագ չեմ կրելու և չեմ հասնելու փառքի: Ես կապրեմ ու կմեռնեմ իմ դիրքում: Ես թուրն եմ մթության մեջ, ես հսկողն եմ: Ես վահանն եմ, որ պահպանում է մարդկային թագավորությունը: Ես իմ Կյանքն ու Պատիվն եմ տալիս գիշերային դետքին: Այս գիշեր և գալիք օրերին…». սա 44-օրյա պատերազմում հերոսաբար կռված և զոհված հրետանավոր կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումն է:
Տեսանյութն իմ լրագրող ընկերներից մեկն էր ուղարկել՝ Հայկը: Էկրանին լուսանկարները հաջորդում էին իրար՝ կապիտանի ուսադիրներով երիտասարդ սպան, զինվորները, դիրքը, խրամատը, իսկ մի տղամարդ կիթառով ինքն իրեն նվագակցում ու երգում էր.
Երեք տարի առաջ, օգոստոսյան մի օր, Սաղմոսավանքում զինվորական երդման արարողություն էի լուսաբանում. հակաօդային պաշտպանության զորամասի զինվորներն էին երդվում ամուր եւ անառիկ պահել հարազատ բնօրրանը:
Վիրաբ Սիմոնյանի մասին լսել էի մի զրույցի ժամանակ:
-Հզոր, անկոտրում տղա է, 44-օրյա պատերազմի կամավորական: Ասում է՝ մեր ազգի պես ուժեղ, դիմացկուն ու խիզախ չկա: Վստահ է, որ փառահեղ ու հաղթական ապագա ենք ունենալու: Տեսքին նայես՝ ոնց որ վիթխարի կաղնի լինի… բա ինչքա՜ն կարդացած է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ տեղի է ունեցել հակառակորդի պայմանական միջուկային հարվածին պատասխան միջուկային հարված հասցնելու զորավարժանք։ Ռազմավարական զսպման զորավարժությունն անցկացվել է ցամաքային, ծովային և ավիացիոն բաղադրիչների ներգրավմամբ: Ստուգվել են ռազմական կառավարման մարմինների պատրաստվածության մակարդակը, ղեկավար և օպերատիվ կազմի աշխատանքի հմտությունները։
-Եթե քո հոգու խորքում ոտքի ես կանգնել, շտկել ես մեջքդ ու պատրաստ ես անել անհնարինը քո հայրենիքի հզորության համար, քեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող ընկճել: Առավել ևս, երբ կողքիդ մարտական ընկերներդ են՝ աննկուն, չպարտված տղերք, որոնց երազանքները իրենց ոգու պես ամուր են ու համարձակ,- ասում է Ավետ Սուքիասյանը: Նա քառօրյա մարտական գործողություններից վերադարձել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով, մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին: