Թերթ
Իսրայելում զինվորական ծառայությունը ամենաքննարկվող, մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող թեմաներից է: Այնքան կարևոր, որ երկրում քաղաքական խոշոր ճգնաժամի պատճառ է հանդիսացել: Ինչպես հայտնի է, Իսրայելում ծառայությունը պարտադիր բնույթ է կրում, զորակոչվում են 18 տարին լրացած և՛ տղաները, և՛ աղջիկները: Բացառություն են կազմում միայն օրթոդոքս հրեաներն ու արաբական ծագում ունեցողները:
Հիսուսի համբարձումից հետո Մարիամ Աստվածածինն ապրում էր Հովհաննես առաքյալի խնամքի ներքո, ինչպես որ Տերը պատվիրեց խաչափայտի վրա։ Տիրամայրն իր օրերն անցկացնում էր ջերմեռանդ աղոթքով եւ վայելում էր աշակերտների ուշադրությունն ու հոգատարությունը։
Մի օր Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց Կույսին եւ ասաց, որ երեք օր հետո երկինք պիտի փոխադրվի։ Մարիամն անչափ ուրախացավ եւ բարձրացավ Ձիթենյաց լեռը՝ աղոթելու։
Ճամբարի կրթական դերը երեխայի կյանքում անչափ մեծ է եւ կարեւոր,- լրացնում է ճամբարի պետը՝ Մկրտիչ Բադալյանը եւ ավելացնում,- այս շփումները նպաստում են համերաշխության, ընկերական մթնոլորտի ձեւավորմանը։ Ճամբարը նաեւ մի յուրօրինակ ինքնուրույնության դպրոց է հատկապես տղաների համար, այստեղ նրանք է՛լ ավելի են վարժվում կարգուկանոնին եւ, բնականաբար, վաղն է՛լ ավելի հեշտ կհաղթահարեն բանակային կյանքի դժվարությունները։
Օլիմպիական խաղերի 10-րդ եւ 11-րդ օրերը մեր մարզիկներին հաջողվեց նվաճել միանգամից երեք՝ մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ։ Հայաստանին առաջին օլիմպիական մեդալը (բրոնզե) պարգեւեց ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը (մեր ծանրորդների նվաճած միակ մեդալը օլիմպիադայում), որը +75 կգ քաշային կարգում երկամարտում ցույց տվեց 254 կգ արդյունք։ Չեմպիոնի կոչումը 333 կգ արդյունքով նվաճեց չինուհի Լուլու Զուն, իսկ ռուսաստանցի ծանրորդուհի Տատյանա Կաշիրինան 332 կգ-ով դարձավ արծաթե մեդալակիր։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը գերազանց գնահատականներով ավարտած ինը շրջանավարտներ շուտով կհամալրեն հայոց բանակի սպայական կուռ շարքերը` դառնալով պետության եւ ժողովրդի անվտանգության հուսալի պաշտպանը: Չորս տարի նրանք պատվախնդրորեն կրեցին կուրսանտական ուսադիրները եւ այժմ, երբ նրանց հանձնվեց սպայի անձնական վկայականը, հնարավորություն ունեն իրենց արհեստավարժությունը, գիտելիքների պաշարը, հաստատակամությունն ու վճռականությունը ծառայեցնելու հանուն մեր երկրի անվտանգության: Ի դեպ, գերազանց առաջադիմությամբ ինստիտուտն ավարտած շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվում ընտրելու ծառայության վայրը, նրանցից շատերը ցանկություն ունեն ծառայելու առաջնագծում:
Սրտանց ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների հերթական հոսքի կապակցությամբ: Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ այս օրերին ապրում ենք նույն վիթխարի ուրախությունը. մենք ունենք կայացած ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ: Հրամանատարական տարբեր օղակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը հավասարապես կիսում են այդ հաստատություններն ավարտած հազարավոր սպաներ` մոտոհրաձիգներ, հրետանավորներ, տանկիստներ, հետախույզներ:
Հուլիսի 27-ին մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնի կրակադաշտերից մեկում տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի՝ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության գլխավոր՝ կրակային փուլը։
Զորավարժության թեման էր. «Զորամասի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Անցումը պաշտպանության հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության պայմաններում։ Պաշտպանական մարտի վարումը, մխրճված հակառակորդի առաջխաղացման կասեցումը և հակագրոհով հակառակորդի լիակատար ոչնչացումն ու առաջնագծի վերականգնումը»։