Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՆՐԱՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԵՐԿԻՐՆ ԱՊՐՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ամեն անգամ պատմական Ուտիք այցելելիս ինձ պարուրում է չտեսնված, աննկարագրելի ոգևորություն։ Այստեղ գտնվելու ամեն մի օրը հոգիս լցնում է լույսով ու ջերմությամբ։ Այս անկրկնելի գեղեցիկ բնության մեջ, այս դրախտային երկրում ապրում և արարում է պարզ ու շիտակ, աշխատասեր ու հերոսական մի ժողովուրդ։

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՄ ՄՈԴԵԼԸ

Որտեղ կա արարում և արվեստ, այնտեղ կա լույս, բարություն, հանդուրժողականություն, սեր։ Պատահական չէ, որ արարող ազգերը ավելի բարի են, մեղմ, լուսավոր, ի տարբերություն ռազմատենչ ու ավարառու ազգերի։ Արվեստը վերացնում է մարդկային հոգու կապանքները, դարձնում է ազատ… արվեստը արթնացնում է դեպի բարին, լուսավորը, վեհը գնալու ներքին մղում։ Արվեստը մարդուն դարձնում է մտածող։

17-20-րդ դարերի Ռումինիայի պատմության մեջ անջնջելի հետք թողեց Կոյլավյանների (Կոյլավների) հայ ազնվական գերդաստանը, որի նախնիներն Անի քաղաքից էին, անցել էին Ղրիմ, ապա՝ Գալիցիա, Հունգարիա եւ վերջնականապես հանգրվանել Մոլդովայի Սուչավա, հետո նաեւ Բոտոշան քաղաքներում, որոնք այժմ գտնվում են Ռումինիայում։ Գերդաստանի հիմնադիրը Աստվածատուրն էր (Թեոդորը), որն զբաղվել է գյուղատնտեսությամբ, անասնաբուծությամբ եւ առեւտրով, դարձել Բոտոշանի ու համանուն գավառի մեծահարուստներից մեկը՝ ազդեցիկ դեմք ամբողջ երկրում։

ՀԵՐԹԱՓՈԽ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Մի քանի օրից հայոց բանակի շարքերը կհամալրի ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ-սպաների 14-րդ հերթափոխը: Իսկ մինչ իրենց առաջին սպայական կոչումները ստանալը, կուրսանտները պետք է հաջողությամբ հաղթահարեն պետական-ավարտական քննաշրջանը:
Այս քննաշրջանը ռազմական ինստիտուտի կուրսանտների համար մի յուրօրինակ սահմանագիծ է, որից այն կողմ նրանք ուսուցանվողի դերից ստանձնում են ուսուցանողի խիստ պատասխանատու դերը, ուստի պետք է արժանապատվորեն հաղթահարեն ուսումնառության չորս տարիների ընթացքում յուրացրած գիտելիքների և ձեռք բերած հմտությունների ստուգատեսը:

ՎԱՐԴԱՎԱՌ

Ամեն տարի շքեղ հանդիսությամբ, տոնական շարականներով ու աղոթքներով մենք տոնում ենք Պայծառակերպության տոնը, որ ժողովրդի մեջ հայտնի է Վարդավառ անվամբ։
Այդ օրը Հիսուսը Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ բարձրացավ Թաբոր լեռը՝ աղոթելու։ Աղոթքի պահին Աստվածորդու դեմքը փայլեց ինչպես արեգակ, և զգեստները շողարձակեցին, ինչպես լույսը։ Հանկարծ առաքյալներին երևացին Մովսես և Եղիա մարգարեները, ովքեր խոսում էին Հիսուսի հետ։ Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ լինենք և երեք տաղավար շինենք. մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկն էլ Եղիայի համար»։

Ամառային մի օր Զարուհի մայրիկն այս բանաստեղծությունը գտավ Եռաբլուրում, որդու՝ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի) շիրմաքարին։ Անհայտ հեղինակի, անծանոթ հայուհու սրտի խոսք է, ջերմ ու, ավաղ, կիսատ, կամ էլ անպատասխան սիրո խոստովանություն։ Զգացվում է՝ հայուհին սիրել է, սիրում է և կսիրի իր ասպետին մինչ իր կյանքի ավարտը։ Ու մի օր էլ հերթական այցելություններից մեկի ժամանակ իր Վարդանին ի պահ է տվել իր սրտի այս խոսքը՝ (ոչինչ, ոչ մի բառ փոխված չէ).

ԽՆԴՐԱՆՔՍ ՉՄԵՐԺԵՍ

Տիկին Գոհարը ամուսնուն և իր ջոկատի տղաներին սահման ճանապարհելիս բարեմաղթում էր.
-Մարաթուկի սուրբ Աստվածածինը պահապան լինի ձեզ…
Հետո ականջը սահմաններից եկող-գնացող տղաների տեղ հասցրած կցկտուր լուրերին՝ լսարան մտնելուց փորձում էր պատասխանել ուսանողների բազմաթիվ հարցերին։ Իսկ ուսանողները հետաքրքրասեր էին, հայրենասեր՝ մտքով ու հոգով հայրենի սահմաններում։