Թերթ

Անձնակազմի մարտունակությունն ամրապնդելու, ֆիզիկական ու մասնագիտական կարողությունները բարձրացնելու համար զորատեսակների ստորաբաժանումները ներգրավվում են տարբեր բարդության մարզումների։ Այս անգամ զորավարժություն են անցկացրել խաղաղապահները:

ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կապի զորքերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: Ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր, նաև վաստակած հանգստի անցած կապավորներ:

Սեպտեմբերի 14-ը կապի զորքերի օրն է: Գնդապետ Անդրանիկ Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում հանդիսավորությամբ նշվեց կապավորի տոնը, խրախուսվեցին ծառայության մեջ աչքի ընկած զինվորականները: Մայոր Վլադիմիր Չաչյանը եւս խրախուսվողների շարքում էր, միջոցառման ժամանակ էլ զորամասի մարտական դրոշի դրոշակակիրն էր, հպարտորեն ու պատվով է անցել շարահրապարակով:

Խաչվերացը Քրիստոնեական եկեղեցու հնագույն տոներից է և նվիրված է Քրիստոսի խաչափայտի փառաբանմանը: Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար տոներից վերջինն է, որ տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։

Ուսումնական զորամասում կանանց գումարտակի ժամկետային զինծառայողներն են։ Նրանց հետ անցկացվում են մարտավարամասնագիտական պարապմունքներ լսարաններում, վարժադաշտում։ Կին զինծառայողները ամեն օր նոր գիտելիք են ձեռք բերում, նոր փորձառություն, նոր հմտություններ: Նրանց գործողություններից էլ պարզ է՝ արդեն ավելի վարժ են ու ինքնավստահ:

Այս հոդվածում պատմելու ենք հայր և որդի Ֆերոյանների մասին։ Նրանք ձևավորում են Հայրենիքի պաշտպանության ընտանեկան ավանդույթներ, երբ սերնդեսերունդ փոխանցվում է հայրենի եզերքը ամուր և անառիկ պահելու կարևոր ու պատասխանատու առաքելությունը։