Թերթ
Մարադոնայի հայրը հասարակ բանվոր էր: Նրանց ընտանիքն ապրում էր Բուենոս-Այրեսի շրջաններից մեկում, որտեղ ֆուտբոլով զբաղվող պատանիները շատ էին, սակայն Դիեգոն մանկուց գերազանցում էր բոլորին և՛ տեխնիկապես, և՛ ձախ ոտքով կատարած դիպուկ հարվածներով: Նրանք խաղում էին փողոցներում, բակերում, սակայն շուտով Մարադոնան հայտնվեց «Լոս Սեբոլինտաս» («Փոքրիկ չարաճճիներ») մանկական թիմում: Դիեգոյի գալուց հետո «Չարաճճիները» սկսեցին իրենց շրջանում բոլորին հաղթել, ինչն աննկատ չմնաց, և «Արգենտինիոս ունիորս» ակումբն իր հովանու տակ վերցրեց ամբողջ թիմը: Դիեգոն դեռ 16 տարեկան չկար, երբ «Արգենտինիոս ունիորսի» հիմնական կազմում դուրս եկավ խաղադաշտ: Նրա տաղանդն այնքան ակնառու էր, որ 1977թ. փետրվարին հրավիրվեց ազգային հավաքական:
Պատերազմ սկսելու համար, պարզվում է, պարտադիր չէ լուրջ պատճառ ունենալ: Ընդհանրապես, պատերազմների պատճառներն ավելի խորն են. ստորեւ բերվածները մանր-մունր առիթներ են ընդամենը: Թաշկինակը չէր պատճառը, որ Օթելլոն խեղդեց Դեզդեմոնային. այն միայն առիթ էր: Օթելլոն, միեւնույն է, խեղդելու էր Դեզդեմոնային՝ թաշկինակ լիներ, թե մեկ այլ առիթ: Այնուամենայնիվ□ Ներկայացնում ենք պատմության ընթացքում տեղի ունեցած որոշ պատերազմների անհեթեթ պատճառները:
Ցավոք, գրեթե բոլոր սիրահար զույգերը ժամանակ առ ժամանակ տարաձայնություններ ու վեճեր են ունենում, և դա օրինաչափ է։ Իսկ հոգեբաններն անգամ հաստատում են, որ եթե կինն ու տղամարդը վիճում են, նշանակում է նրանք միմյանց պետք են։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երիտասարդ զույգերի դեպքում վեճերի հիմնական «մեղավորները» տղաներն են։ Ուրեմն ի՞նչ անել, երբ նեղացնում ես սիրածդ աղջկան. առաջին հերթին պետք է ուժ գտնել և ներողություն խնդրել։
Թվում է, թե Շուշիի ազատագրման մասին ամեն ինչ ասված է՝ հաղթեցինք, որովհետև հավատում էինք, հաղթեցինք, որովհետև միասնական էինք, հաղթեցինք, որովհետև չէինք կարող պարտվել: Թվում է, թե Շուշիի ռազմագործողության մասին ամեն ինչ ասված է՝ դա հայոց ռազմական տաղանդի դրսևորում էր, դա ոգու առավելությունն էր քանակի նկատմամբ, դա Աստծո միջամտությունն էր մեր գործերին, դա հրաշք էր: Թվում է, թե Շուշիի ազատագրման պատմական նշանակության մասին ամեն ինչ ասված է՝ վերջնականապես հաստատեց հավատը, որ կարող ենք մեր ուժերով հաղթել թշնամուն, բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ, կոտրեց թշնամու ինքնավստահությունը, հիմք դարձավ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման համար, Լաչինի միջանցքի ազատագրման նախադրյալ դարձավ, միջազգային հանրության աչքերը բացեց և ի ցույց դրեց ԼՂ հիմնախնդիրն իր ամբողջ սրությամբ ու դրամատիզմով, վերջապես, փոխեց հայի հոգեբանությունն ու նրան վերադարձրեց հաղթողի կեցվածքը:
Եթե կան աստեղային ժամեր, ապա կան նաև աստեղային օրեր, և մեր ազգային օրացույցում այդպիսի օրերից մեկը մայիսի 9-նն է։ Օր, որ նշանավորված է մեծ իրադարձություններով և հավերժորեն մտել է մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ, դարձել անցած ճանապարհի նշանակ և ուղեցույց։
Մենք կորցրինք մեր պատմական հողերը, բայց բարոյական հաղթանակ տարանք` սովորեցնում էր պատմության դասագիրքը ու չէր բացատրում, թե ինչպես կարող է պարտությունը բարոյական լինել։ Մեզ սպանեցին, մորթեցին, տեղահան արին, ցրեցին աշխարհով մեկ, բայց մենք բարոյական հաղթանակ տարանք` համոզում էին ուսյալ պատմաբանները ու չէին հասկանում, որ այդ յուրօրինակ «հաղթանակի» ներշնչած հպարտությունը նույնքան թույլ է ու անպտուղ, որքան հզորների սեղանից թղթե շերեփով բաժին պոկելու ակնկալիքը։ Բարոյական հաղթանակ` կորցրած հողերի, բռնաբարված արժանապատվության, հազարավոր մարդկային կորուստների դիմաց։
Ժամը 10։00-ին մարտական տեխնիկան ու անձնակազմը կենտրոնացել են հրապարակի հարակից փողոցներում։
Ժամը 10։15-ից մինչեւ 10։20-ը միացյալ նվագախումբը շարային քայլերգի կատարմամբ փողոցից շարժվում է դեպի հրապարակ եւ զբաղեցնում ելման դիրքերը։
Երևի բոլոր պետությունների մայրաքաղաքներում նույն ժամին այսպես են սկսվում բոլոր զինվորական շքերթները: Սովորաբար միանման են լինում նաև իրադարձությունները, որոնց նվիրված է լինում զինվորական շքերթը: Իսկ այս անգամ…