Թերթ
Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին, Երեւանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում օրը հագեցած էր նաեւ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում զոհված երկու քաջորդիների՝ Համլետ Աշոտի Հովհաննիսյանի ու Արման Խաչատուրի Խաչատրյանի անվան դասասենյակների անվանակոչության ու բացման արարողությամբ:
ՌԴ hեռավորարևելյան զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։
«Հայ զինվորի» 2021 թվականի թիվ 42-ում տպագրված այս հոդվածը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Արեն Մհերի Մեհրաբյանին, որը սեպտեմբերի 2-ին կդառնար 25 տարեկան:
Ժամկետային զինծառայող Կարապետ Անտոնյանը բացառիկ սխրագործությունների համար Արցախյան վերջին պատերազմի ամենաթեժ օրերին պարգևատրվեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ստացավ սպայի կոչում: ՀՀ նախագահը Կարապետ Անտոնյանին արդեն հետմահու շնորհեց նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան:
19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի հայ իրականության ամենաերեւելի դեմքերից էր Թորոս Թորամանյանը։ Նա հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրն էր, մի եռանդաշատ եւ բազմահմուտ մարդ, որը շուրջ 30 տարի շրջելով պատմական Հայաստանի տարածքում՝ չափագրեց, լուսանկարեց եւ նկարագրեց հարյուրավոր հուշարձաններ, վերակազմեց դրանցից շատերը՝ փրկելով մոռացությունից, առաջինը դասակարգեց եւ բնութագրեց ազգային ճարտարապետության զարգացման շրջանները՝ աշխարհին ի ցույց հանելով նրա ինքնատիպությունն ու անկրկնելիությունը։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի գնահատմամբ՝ պատժամիջոցները սահմանափակում են Ռուսաստանի տնտեսական հնարավորությունները:
Պատժամիջոցների հետևանքով ՌԴ-ից հեռացած մի շարք ամերիկյան ընկերություններ ուղիներ են փնտրում ՌԴ-ից ապրանքներ գնելու համար։ Նրանք թուրք գործարարներին առաջարկում են որոշակի միջնորդավճարի դիմաց Ռուսաստանից ապրանքներ գնել եւ փոխանցել իրենց Թուրքիայի գրանցումով։