Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՎԱԶՔՈՒՂՈՒ ՀԱՅԱԶԳԻ «ՊՐՈՖԵՍՈՐԸ»

Մեծ եղեռնից փրկվածների երրորդ սերնդից է ամենահայտնի հայ ինքնաշարժային արշավորդ, Ֆորմուլա-1-ի աշխարհի քառակի չեմպիոն, մեծ մրցանակի մրցափուլերում 51 անգամ հաղթած Ալեն Պրոստը։
Ծնվել է Սեն Շամոնում, 1955թ. փետրվարի 24-ին, ֆրանսիացի Անդրե Պրոստի և հայուհի Մարի Ռոզ Կարատչյանի ընտանիքում։ Դեռ մանկուց զբաղվել է տարբեր մարզաձևերով` նախապատվությունը տալով ֆուտբոլին։ Ի դեպ, նրա հայտնի քթի ձևը, որը հայկական արմատների արդյունք են համարում, ֆուտբոլային խաղերի ժամանակ ստացած վնասվածքներից է՛լ ավելի է հայկականացել։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ արձակուրդներին Պրոստների ընտանիքն ուղևորվեց Սենտ Էտե քաղաք։ Այստեղ Ալենն առաջին անգամ կարտ (միկրոավտոմեքենա) վարեց և հենց այդ պահից էլ ծնվեց մեծ սերը մեքենաների և արագության հանդեպ։

Պատերազմ սկսելու ամենահայտնի պատճառը առեւանգված գեղեցկուհի Հեղինեն էր, որի պատճառով սարսափելի կռիվ սկսվեց տրոյացիների ու հույների միջեւ: Թվում էր, թե հետո՞ ինչ` Հունաստանում գեղեցիկ բազմաթիվ ուրիշ կանայք էլ կային: Բայց ո՛չ. երկու կողմերն էլ որոշեցին գնալ մինչեւ վերջ եւ պատերազմում ունեցան մարդկային եւ նյութական մեծագույն կորուստներ:

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍԸ

Արցախյան ազատամարտին մասնակցել եմ ու մինչև մրուրը ճաշակել պատերազմի դառնությունը։ Փառք Աստծո, այսօր խաղաղություն է, սակայն այդ խաղաղությունը չափազանց թանկ գնով նվաճվեց. Եռաբլուրում, Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերի գերեզմանոցներում հանգչում են մեր այս մի բուռ հողի խաղաղության համար ընկած զինվորները։

ՎԱՐՔ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ

Չեմ կարող ասել, թե ե՞րբ, որտե՞ղ, քանի՞ տարեկանում եմ առաջին անգամ լսել «Բյուրավոր ու անշիրիմ նահատակաց հիշատակին» արտահայտությունը… Թերևս իմ ծնվելու օրվանից, գուցե նույնիսկ ավելի շուտ, ասենք հարյուր տարի առաջ… Բայց հստակորեն կարող են ասել, որ հաջորդ արտահայտությունը, որ դաջվել է իմ մանկական հոգում Հայոց Մեծ Արդարության հաղթանակի նկատմամբ անսասան հավատն է եղել… Եվ եղերագործությանն ի պատասխան մենք վերստեղծեցինք այն հրաշքը, որ պետականություն է կոչվում և իրականացրինք այն երազանքը, որ դարերով էինք փայփայում` անկախ, ազատ մեր Հայրենիքը:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Որպես օրինաչափություն` ՀՀ ԶՈՒ-ում անցկացվող ոչ մի զորավարժություն նման չէ նախորդին: Պատերազմական հնարավոր նոր իրավիճակներին համապատասխան, անընդհատ զորավարժությունների նոր սցենարներ են գրվում, մշակվում մարտական նորանոր պլաններ, որոնցում հաշվի է առնվում ամենափոքր մանրուքը:
Ադրբեջանի չդադարող պատերազմական կոչերն ու հայատյացության չդադարող հիստերիան, մեր երկրի բարձրագույն զինվորական ղեկավարությանն ստիպում են մշտապես լինել զգոն, պատրաստ` կանխելու թշնամու ցանկացած սադրանք:

ԽՈՑԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸ

Ինչպես 2010թ., այնպես էլ 2011թ. փոխգնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասը ցույց տվեց ամենաբարձր արդյունքը և պարգևատրվեց «լավագույն տանկային զորամաս» պատվադրոշով։ Փաստն ինքնին խոսուն է. այստեղ ռազմական գործի ուսուցումը, ծառայության կազմակերպումն ու կարգապահությունը ամուր հիմքերի վրա են։

ՑԱՎԻ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Աշխարհի տարբեր երկրների մեծ ու փոքր քաղաքներում հուշարձաններ, խաչքարեր, հուշատախտակներ կան՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին. Ամստերդամ, Մարսել, Լիոն, Սիդնեյ, Լառնակա, Մայամի, Թեհրան, Ֆիլադելֆիա, Միչիգան, Սան Ֆրանցիսկո, Ավինյոն… Բոլոր այն վայրերում, որտեղ, կարեւոր չէ` մեծ թե փոքր, հայկական համայնք կա, որտեղ հայի սիրտն է բաբախում։