Թերթ
Գրքի պատմությունը նման է իր ժողովրդի պատմությանը
«Մշո ճառընտիրը» հայերեն ամենամեծ ձեռագիր մագաղաթն է։ Գրվել և ծաղկվել է 1200-1202թթ. Երզնկայի Ավագ վանքում։ Գրիչը Վարդան Կարնեցին է, ծաղկողը՝ Ստեփանոսը։ Մատյանն ունեցել է 660 թերթ, կշռել է 28 կգ։
«Ճառընտիրը» հափշտակել են այլազգիները, և հետագայում փրկագնվել 4000 արծաթով, որի հանգանակությունը կատարել է գյուղացիությունը։ Մեծ եղեռնի օրերին երկու գեղջուկ հայուհի (նրանց անուններն անհայտ են) «Մշո ճառընտիրը» երկու մասի են բաժանում և հասցնում Արևելյան Հայաստան՝ փրկելով թուրք զավթիչների և ջարդարարների ձեռքերից։
Յուրաքանչյուր զորամասում կան սպաներ ու զինվորներ, որոնք իրենց բարեխիղճ ու նվիրված ծառայությամբ օրինակ են ծառայում մյուսների համար: Իհարկե, բոլորն էլ կատարում են իրենց պարտականությունները, սակայն ոմանք կարողանում են ուրույն կերպով դրսևորել իրենց մասնագիտական և մարդկային որակները, հնարավորինս արագ ինքնահաստատվել զբաղեցրած պաշտոնում և, որպես արդյունք, արժանանալ հրամանատարության գովասանքին: Զորամաս մեր հերթական այցելության ընթացքում ծանոթացանք այդպիսի մի քանի զինծառայողների հետ, որոնց ներկայացրեց զորամասի հրամանատարը` բնութագրելով որպես կազմակերպված, նախաձեռնող, իրենց գործի գիտակ մասնագետների: Ուստի սիրով ներկայացնում ենք նրանց մեր ընթերցողին: Երկու սպա, երկու ժամկետային զինծառայող:
1992 թ. մայիսի 14-ին Արցախի Մարտունիի շրջանի Ճարտար գյուղի երիտասարդության հավաքն էր. օրըստօրե ահագնացող վտանգի առջև հարկավոր էր համախմբել անառիկ լեռների կրծքին բազմած շենի առողջ ուժերը, կազմակերպել և ստեղծել ինքնապաշտպանական ջոկատ, լուծել պաշտպանական գծի, զենք-զինամթերքի, համազգեստի և փոխադրամիջոցների հարցերը:
Ես ինքնամփոփ մարդ եմ։ Չեմ սիրում մեծ շփումներ, աղմկոտ հասարակություն։ Ես հռետոր չեմ ։ Ավելի շատ ներհայաց մարդ եմ ու շատ հազվադեպ եմ խոսում իմ ապրումների ու զգացումների մասին։ Թերևս ամենամտերիմ մարդկանց հետ։ Շատ մեծ վարպետություն է պետք դիպչելու իմ սրտին և ստեղծելու այնպիսի մթնոլորտ ու կոլորիտ, որ ես խոսեմ իմ ապրումների մասին։ Իսկ մանկության տարիներին չափազանց ամոթխած էի ու երկչոտ։
Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում ոչ միայն մարդկության պատմության անբաժանելի մասն է, այլև նրա թերևս ամենաողբերգական էջերից մեկը։ Եվ հենց անհատական ու ընտանեկան պատմությունների այս անվերջանալի շարանի, ողբերգական ճակատագրերի հերթագայությունների լույսի ներքո կենդանանում, իրական կերպարանք է առնում Հայոց Մեծ եղեռնը։ Բայցև միաժամանակ այն կայացած ճակատագրերի հերթագայություն է։ Նրանք, ովքեր կարողացան հաղթահարել հոգեկան խոր դրաման ու սեփական ձեռքերով ոչնչից կառուցել սեփական նոր կյանքի ուղին՝ անտեսելով ցանկացած խոչընդոտ ու հանգամանք։
1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը համընդհանուր ոգևորություն առաջ բերեց հայության շրջանում: Հրապարակախոսները հայկական մամուլում հավատ էին ներշնչում, թե ռուսական զենքի հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական բռնատիրությունից: Բայց Րաֆֆին չտարվեց ոգևորությամբ և հույսեր չակնկալեց պատերազմի հետևանքներից: Նրա համոզմամբ, ազատությունը չի շնորհվում ի վերուստ, և յուրաքանչյուր ժողովուրդ այն կարող է նվաճել միայն սեփական ուժերով:
Հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալից երևույթ է կամավորական շարժումը։ 19-րդ դարում Թուրքիայի դեմ մղված բոլոր պատերազմներին հայերը մասնակցել են որպես կամավորներ։ Դրանում իր արտահայտությունն է գտել հայ ժողովրդի և՛ ռուսական կողմնորոշումը, և՛ հայ կամավորների կողմից իրենց արևմտահայ եղբայրներին օգնելու բուռն ու միանգամայն ազնիվ ձգտումը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհի բոլոր ծայրերից եկած հայերը, հրապուրված ֆրանսիական իմպերիալիզմի և ցարական Ռուսաստանի խոստումներից, Անտանտի դրոշի ներքո մասնակցեցին պատերազմին՝ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան փրկելու նպատակով։ Անտանտի պետությունները ձեռնամուխ եղան կամավորական ջոկատների կազմակերպմանը, որպեսզի դրանով իսկ փոքր ժողովուրդների ազատագրության կարգախոսի տակ քողարկեն պատերազմի թալանչիական բնույթը։