Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ՀՀ զինված ուժերի ԶԾԱ ապահովման միջոցառումների հիմնական նպատակն է` կանխարգելել անձնակազմի ոչ մարտական կորուստները, բնակչության նկատմամբ զինծառայողների իրավախախտումները, առավելագույնս կրճատել շրջակա բնական միջավայրին հասցվող վնասը:
Իսկ ՀՀ զինված ուժերի ԶԾԱ ապահովման համակարգի հիմնական խնդիրը` ԶԾԱ մակարդակն իջեցնող բացասական գործոնների չեզոքացումն է:

ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՍԻՆԴՐՈՄ

Այդպիսի հոգեխոցվածք ստացած զինծառայողը կա՛մ ինքնամփոփվում է, թույլ է հակազդում իրադրությանը, կա՛մ հակառակը` խուճապահար է լինում, մասնավորապես` դրսևորում է վատ համադասված շարժողական գերակտիվություն, այս ու այն կողմ է վազում, բղավում է և այլն: Այն նյարդային ցնցումը, որը մարդ ապրում է այդ պահին, այնքան ուժեղ է լինում, որ նա ժամանակավորապես կորցնում է տեղի ունեցող իրադարձությունները քննադատաբար գնահատելու, սթափ մտածելու և ռացիոնալ որոշումներ կայացնելու ընդունակությունը

ԲԱՌԻ ՀԱՄԸ

Արևմտյան Հայաստանում անթեղված-մնացած մեր հոգևոր գանձերի ուսումնասիրությունը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանի համար պարզապես գիտական աշխատանքներ չէ, այլ հոգու ճիչ, ցավ ու տառապանք հետևողական բնաջնջման ու ոչնչացման դատապարված մեր ժողովրդի բազմադարյա հոգևոր-մշակութային արժեքների համար: Այստեղ է, որ նույնանում են փորձառու, պրպտուն գիտնականը, իսկական մտավորականն ու ազնիվ հայրենասերը: Եվ ահա քանի տարի նա համառ հետևողականությամբ փորձում է փրկել մեր սրբակնիք բառերն ու հայրենակնիք տեղանունները, այսինքն` մեր ինքնության նշաններն ու վկայությունները:

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՄԱՍՆԱՏՈՒՄԻՑ

Թուրքագետ Լևոն Հովսեփյանի նոր գիրքը նվիրված է ուշագրավ թեմայի` Թուրքիայի հասարակության տարբեր շերտերում երկրի մասնատման վախին ու դրա հոգեբանական դրսևորումներին: Երևույթն ունի երկու ակունք. առաջինը ներքաղաքական է` պայմանավորված այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են քրդականը, աշխարհիկություն-իսլամ հակադրությունը, ինքնության ճգնաժամը, իսկ երկրորդն արտաքին-քաղաքական է և առնչվում է Թուրքիայի նկատմամբ գերտերությունների քաղաքականությանը, որը Թուրքիայում ընկալվում է որպես իրենց պետականությանը ուղղված դավադրություն:

ՀԱՅ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՄԻՆԵՐԵՆ

Օրերս Ռումինիայի մայրաքաղաքում հրատարակվեց ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանություն» մենագրությունը, որը ֆրանսերենից ռումիներեն են թարգմանել Թագուհի և Մադելեյն Կարակաշյան քույրերը (Genocidul Armean, Bucuresti, 2012, 112 էջ): Ռումիներենը տասներկուերորդ լեզուն է, որով լույս է տեսնում հեղինակի նշված աշխատությունը: Մինչ այդ մենագրությունը լույս էր տեսել անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն, ճապոներեն, հունգարերեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն, իսկ 2011թ. վերջերին` նաև կորեերեն:

ՀԱՂԹԱՆԱԿ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

2004 թվական, Անկարա։
Ազատ ոճի ըմբիշ Մարտին Բերբերյանը, հաղթելով թուրք ըմբիշին, մտավ եզրափակիչ։ Այնուհետև վճռական գոտեմարտում նա հաղթեց Ռուսաստանի ներկայացուցչին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
55 կգ քաշային կարգում տանելով երեք հաղթանակ` նա մտավ կիսաեզրափակիչ, ուր, ապրիլի 24-ին պարտության մատնեց իր մրցակից թուրք ըմբիշին, ապա և վճռական գոտեմարտում Ռուսաստանի ներկայացուցչին հարկադրեց «սպիտակ դրոշ պարզել»։

Լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» ադրբեջանական կենտրոնի տվյալներով` 2003-2011թթ. Ադրբեջանի բանակում առնվազն 547 զինվորական է մահացել, որից 162-ը` մարտական իրավիճակում, իսկ 385-ը` ոչ մարտական (71-ը` ինքնասպանություն է գործել, 65-ը` զոհվել վթարի հետևանքով, 106-ը` կարգապահական խախտումների, 71-ը` դժբախտ պատահարի, 29-ը` անհայտ պատճառներով, 43-ը` տարբեր հիվանդություններից): Ադրբեջանցի լրագրողները նշել են, որ իրենց երկրի ռազմական ծախսերին ուղիղ համեմատական աճել է բանակում զոհերի թիվը. 2003թ-ին 57 մարդ է զոհվել, 2004թ.-ին` 37, 2005թ.-ին` 39, 2006թ.-ին` 48, 2007թ.-ին` 62, 2008թ.-ին` 72, 2009թ.` 64, 2010թ.` 71, 2011թ.` 97, իսկ 2012թ. առաջին եռամսյակում` արդեն 19-ը: