Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

ՀՀ ՊՆ 95532 զորամասի և ԵՃՇՊՀ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցի ռազմահայրենասիրական դաստիարակության 2012 թվականի համատեղ միջոցառումների պլանի համաձայն` ս.թ. ապրիլի 10-ին և 11-ին դպրոցի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները զորամասի ուսումնական բազայում մարտական պատրաստության պարզեցված ծրագրով անցկացրին զենքի տեսակների, դրանք քանդելու, հավաքելու գործողությունների տիրապետման, առաջին բուժօգնության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության պարագաների ուսումնասիրման գործնական պարապմունքներ:

«ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ»

Արյունդ քնած էր, հիշողությունդ` լուռ։ Դու սովորական երեւանցի էիր, բոլոր հասակակից տղաների նման, Երեւանը քո ծննդավայրն էր, տունը։ Դու չժառանգեցիր պապիդ պանդխտությունը։ Պապդ ծննդավայր էր կորցրել, հայրենիք, որ իր բաժին Էրգիրն էր այս մեծ երկրում։ «Մեր տունը, ձագս, Բայազետում մնաց։ Բայազետը հրաշք էր։ Բայազետում լեռները բարձր էին, քարքարոտ, ամրոցներն` անառիկ, բերդերը` հպարտ ու պինդ, օդը մաքուր էր, սառն ու անուշահոտ։ Բայազետի եկեղեցիներն ուրի՛շ էին, շքեղ ու զարդանկար։ Սուրբ Ամենափրկիչը, Սուրբ Գրիգորը, Սուրբ Կարապետը։ Չորս ուխտատեղի կար, ձագս։ Անունները միտդ պահի, չմոռանաս` Սուրբ Սիմոն, Լուսաղբյուր, Ղզրո եւ Գառնիկ աղբյուրներ։

ԴԺՎԱՐ ԷՐ ԶՍՊԵԼ ՀՈՒԶՄՈՒՆՔԸ...

«Բանակն ամեն մեկի մտքում է. այն իր սենյակն է, իր տունը, իր բակը: Երբ տարբեր տեղերից տարբեր մարդկանց սենյակներ, տներ, բակեր հավաքվում են մի տեղ` դառնում է հայրենիք: Դառնում է ոչ թե այն տարածքը, որն զբաղեցնում են սենյակը, տունը, բակը, այլ դառնում է գաղափար: Գաղափար, որն օգնում է հասկանալու` պատասխանատուն ես ինքդ քո, կողքինիդ եւ հայրենիքիդ համար»: Այս տողերի հեղինակը Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 12-րդ դասարանի աշակերտ Վահան Կոստանյանն է:

ԳԵՐԵՎԱՐԵՑԻՆ «ԹՇՆԱՄՈՒՆ»

2011թ. ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար մայոր Ա.Թառփոշյանի հրամանատարությամբ գործող զորամասը ճանաչվեց լավագույնը զորատեսակի կազմում և պարգևատրվեց փոխանցիկ Պատվո դրոշով։ Փաստն ինքնին խոսում է այն մասին, որ այստեղ ամրապնդվել է ծառայական կարգապահությունը, զորամասի և զորամիավորման հրամանատարական կազմերը ձգտում են բարձրացնել և անընդհատ կատարելագործել ստորաբաժանումների և նրանց ղեկավարների մարտավարամասնագիտական հմտությունները։

Ընթացքի մեջ է «Լավագույն վաշտ» 5 և 10 կմ երթարշավից մրցումների 2-րդ փուլը, որի ավարտից հետո կմեկնարկի 3-րդ եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն 2-րդ փուլում ամենաբարձր արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումները: Մրցույթի նպատակն է զորամասերում ֆիզիկական պատրաստության դերի ու նշանակության բարձրացումը և զինծառայողների ռազմակիրառական հմտությունների զարգացումը:

Ապրիլի 17-ից 20-ը անց են կացվելու նախապատրաստական ստորաբաժանումներում ընդգրկված զինծառայողների ավարտական քննությունները: Իսկ ապրիլի 26-ից մայիսի 4-ը ավարտական քննություններ կանցկացվեն Արմավիրի ուսումնական զորամասում, որտեղ շարունակվում է սերժանտների և կրտսեր մասնագետների պատրաստումը: Քննությունների նպատակն է ստուգել կուրսանտների գիտելիքները, ունակությունները և հմտությունները:

Ապրիլի 23-ից 27-ը անց է կացվելու ՀՀ ՊՆ զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների հավաք: Հավաքի նպատակն է կատարելագործել սպաների տեսական գիտելիքները և գործնական վարժվածության մակարդակը մարտական պատրաստության կազմակերպման և անցկացման վերաբերյալ: