Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

...«ԺԱՄԱՆԱԿԸ ՍՊԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՈՒԺԵՂՆԵՐԻՆ»

Շառլ դը Գոլլը չի դասվում այն առաջնորդների շարքը, որոնք ապրել են ծայրահեղ դժվարին մանկություն և հետագայում բարձունքներ են նվաճել` քայլելով ճակատագրին հակառակ: Նա ծնվել է կաթոլիկների ընտանիքում, ապրել է բավականին ապահով կյանքով: Իրենց 5 երեխաներին ծնողները դաստիարակում էին հայրենասիրական ոգով` նրանց մանրամասն ծանոթացնելով Ֆրանսիայի պատմությանը և մշակույթին: Նրա հայրը` Անրի դը Գոլլը, ճիզվիտական քոլեջում դասավանդում էր պատմություն և փիլիսոփայություն: Բացի այն, որ Շառլն իր ուսումն սկսում է հենց այս քոլեջում` ստանալով կրոնական կրթություն, հայրը իր լուրջ ազդեցությունն է թողնում որդու կայացման ճանապարհին՝ սերմանելով հպարտություն իր երկրի պատմության, իր արմատների, ինչպես նաև իր նախնիների հերոսական անցյալի նկատմամբ:

ՊԱՀՊԱՆԵՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԸ՝ ԱՉՔԻ ԼՈՒՅՍԸ

Տեսողության հիգիենան միջոցառումների համալիր է, որն ուղղված է լավ տեսողության պահպանմանն և ամրապնդմանը, աչքերի բազմաթիվ հիվանդությունների կանխարգելմանը։ Տեսողությունը պահպանելու համար պետք է աշխատել և հանգստանալ ճիշտ լուսավորության տակ։ Արգելվում է կարդալ, եթե լույսն ընկնում է դեմքին։ Թույլ լույսի տակ չի կարելի կարդալ։ Աշխատանքային սեղանը պետք է տեղադրված լինի այնպես, որ պատուհանը կամ լույսի մեկ այլ աղբյուր գտնվեն ձախից։ Արհեստական լույսը պետք է ծածկված լինի լուսամփոփով։

ԳՆԴԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մարդիկ դեռ շատ վաղուց սիրում էին խաղալ գնդաձեւ տարբեր առարկաներով: Հայտնի է, օրինակ, որ հարավամերիկյան հնդկացիներն օգտագործում էին թեթեւ առաձգական գնդեր` սպորտային խաղերի համար: Շատ հաճախ օգտագործվում էր նաեւ խոզի միզապարկը, որը փչում էին ու անհրաժեշտ չափի դարձնում: Ժամանակի ընթացքում այդ փուչիկներն սկսեցին ծածկել կաշվով` դրանց ցանկալի տեսք հաղորդելու կամ երկար պահպանելու համար: Այնուամենայնիվ, գնդակն իր ժամանակակից տեսքն ստացել է սկսած 19-րդ դարից:

1978թ. հունական առաջնությունում «Էթնիկոսը» հյուրընկալել էր «ՊԱՕԿ»-ին: Հյուրերը հաշիվը բացելուց հետո վազեցին դեպի պահեստայինների նստարանը եւ կիսեցին ուրախությունը թիմակիցների հետ: Նրանք ուշադրություն չէին դարձնում մրցավարի պահանջին, որը հորդորում էր վերադառնալ խաղադաշտ եւ շարունակել հանդիպումը: «Էթնիկոսի» ֆուտբոլիստները, օգտվելով հակառակորդի բացակայությունից, անմիջապես խաղը վերսկսեցին եւ առանց խոչընդոտի հասնելով մրցակցի դարպասին՝ հավասարեցրին հաշիվը:

ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի` փոխգնդապետ Վ. Վարդանյանի հրամանատարությամբ գործող գումարտակի վաշտերից մեկին հանդիպեցինք կենտրոնացման շրջանում։ Վաշտի հրամանատար մայոր Ռոբերտ Քարամյանը պարզաբանեց գործնական պարապմունքի նպատակը։

Ամուսինս ինձ հաճախակի ծեծի է ենթարկել, որի պատճառով որոշել եմ նրանից ամուսնալուծվել: Ներկայումս նա ինձ հասցրած մարմնական վնասվածքների համար պատիժը կրում է ուղղիչ քրեակատարողական հիմնարկում: Կարո՞ղ եմ ես ամուսնալուծվել` առանց ամուսնուս համաձայնության:

«Լույս» ՍՊԸ -ի վերակազմավորման ձևով վերակազմակերպման արդյունքում ստեղծվեց «Լույս» ԲԲԸ -ն: Նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցում իրականացնելու նպատակով իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին են ներկայացնում հիմնադիրների լիազորված անձի դիմումը, կանոնադրության երկու օրինակ և բաժանիչ հաշվեկշիռը: Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը գտնելով, որ օրենքով պահանջվող բոլոր փաստաթղթերը չեն ներկայացվել, պետական գրանցումը մերժել է: Պետռեգիստրը ճի՞շտ է վարվել, թե՞ ոչ: