Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆԸ

Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մարտի 3-ին անցկացվեց գիտաժողով` նվիրված ռազմական բժշկության կայացմանը, անցած ուղուն և հետագա զարգացման հիմնախնդիրներին:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հանդիպեց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նախարարը հավաքվածներին ներկայացրեց ՀՀ զինված ուժերի ստեղծման նախադրյալները, առանձնահատկությունները, կայացման յուրահատկությունները:

ԵՐՎԱՆԴ ՔԵՌՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԵՐԸ

Կապիտան Մարգարիտա Կարապետյանը 1993 թվականից աշխատում է պաշտպանության նախարարության համակարգում։ Ներկայումս ծառայում է ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում։ Արտաքուստ ուրախ և ժպտերես Մարգարիտայի սրտում մեծ վիշտ կա անթեղված. եղբայրը՝ Երվանդ Կարապետյանը (Ճուտոն), զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ, Շուշին ազատագրելիս։

«ՄԵՆՔ ՄԻՇՏ ՆՐԱՆՑ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ»

Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժկետի պետը մայոր Զառա Մանուկյանն է։ Նա ծնվել է Երևանում, սովորել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի նորաստեղծ ռազմաբժշկական ֆակուլտետ։ 1999-ին համալսարանն ավարտելուց հետո սովորել է ինտերնատուրայում, իսկ 2000թ. ծառայում է զորքերում։ Առաջնագծի զորամասերից մեկում սկսելով զինվորական բժշկի աշխատանքը: Կլինիկական օրդինատուրայում վերապատրաստվել է ականջի և քիթ-կոկորդի մասնագիտությամբ։ Այժմ ծառայում է զորամասում, ամուսնացած է, ունի երկու դուստր։

«ԽՈՒՍԱՓԵՑԻՆՔ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

Երիտասարդ բժշկուհի ավագ լեյտենանտ Քնարիկ Հակոբյանը փոխգնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժծառայության և բուժկետի պետն է։
Քնարիկը ծնվել է Երևանում, սովորել է N 199 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելով՝ նա ընդունվել է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 2006թ., իսկ մեկ տարի անց սովորել է ինտերնատուրայում։ Քնարիկը թերապևտ է։ Նա ամուսնացած է, ունի երկու որդի։

ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Թվում է՝ ի՞նչ կարևոր է, թե ում դեմ է ուղղված Իսրայելից 1.6 մլրդ դոլարի սպառազինություն գնելու՝ Ադրբեջանի մտադրությունը: Կարևորն այն է, որ մեր թշնամին զինվում է, և այդ զենքը՝ լինի անօդաչու թռչող սարք, թե ՀՕՊ և հակահրթիռային համալիր, անկասկած կարող է կիրառվել նաև մեր դեմ: Բայց հարցը, այնուամենայնիվ, ավելորդ չէ, որովհետև, եթե հաշվի ենք առնում գործարքի կնքման ռազմաքաղաքական ենթատեքստը, ապա պարզ է դառնում, թե նախևառաջ ում դեմ է ուղղվելու Իսրայելից գնվելիք սպառազինությունը:

«ԵՐԿՅՈՒՂԱԾՈՒԹՅԱՄԲ ՄՈՏԵՑԻՐ ԱՐՎԵՍՏԻ ՏԱՃԱՐԻՆ»

Ես ծնվել եմ զինվորականի ընտանիքում։ Հայրս բարձրաստիճան սպա էր, մայրս` տնային տնտեսուհի։ Հայրս շատ էր աշխատում, եւ մեր 6 երեխաների դաստիարակությամբ հիմնականում մայրս` Արմենուհին էր զբաղվում։ Նա արվեստասեր, նրբաճաշակ կին էր, լավ երգում էր։ Մենք մեծ գրադարան ունեինք եւ երեխաներով շատ էինք սիրում կարդալ։ Գրքի հանդեպ սերը փոխանցվել էր նաեւ մեզ։ Հիշում եմ` բարձրանում էի մեր բակի բարձր ծառին, հարմար տեղավորվում եւ խորասուզվում ընթերցանության մեջ։ Պատահական չէ, որ եղբայրս` Վարդան Գրիգորյանը, դարձավ պատմաբան, նա պատմագիտության դոկտոր է, Մատենադարանի փոխտնօրենը, քույրս` Ֆլորան, նկարչուհի է։