Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

...ՈՒ ՊԱՐՈՒՄ ԷԻՆ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԸ

Երբ ճանապարհը ոլորվեց դեպի Սյունյաց զանգերը, միանգամից սկսվեց բուք ու բորանը, մառախուղը։ Թվում էր, թե այլևս անհնարին է առաջ ընթանալ, բայց… դա մահապարտների համար չէր։
Հուռա՜… հուռա, հուռա…
Քաջ Նժդեհի սուրը թող շողա…
Բուքը, կարծես, նահանջում էր նրանց խրոխտ երգի առաջ…

...ԷԼԲՐՈՒՍԻ ԳԱԳԱԹԻՆ

1942թ. օգոստոսին ֆաշիստական զորքերը, գրավելով Ստավրոպոլը, Կիսլովոդսկը, ապա Կաբարդինա Բալկարիան, շարժվեցին դեպի Կովկասյան լեռնաշղթայի Մարուխ, Գլուխորի, Ազաու և Չիպեր Ազաու լեռնանցքները, և քանի որ այդ տարածքներում խորհրդային զորքերն իրենց ուժերը չէին կենտրոնացրել, գերմանացիները առանց դիմադրության հայտնվեցին դժվարամատչելի լեռնանցքներում, որոնց մասին մինչ այդ էլ քաջատեղյակ էին, քանի որ 30-ական թվականներին գերմանացի ալպինիստները հարյուրավոր վերելքներ էին կատարել Կովկասում և ոչ միայն ծանոթ էին ցանկացած գագաթի ու լեռնանցքի, այլև կազմել էին տեղագրական ստույգ քարտեզներ, որոնք արդեն օգտագործում էին պատերազմական գործողությունների ընթացքում։

ԿՈՂՄԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ

Նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում տարածվեց «Ղարաբաղի ազատագրության մարտիկների» թռուցիկը. «Մենք մեր զենքը վայր չենք դնի, քանի դեռ գերությունից չեն ազատագրվել Հադրութը, Բերդաձորը, Շահումյանը, քանի դեռ հայրենի օջախներ չեն վերադարձել բռնի տեղահանվածները, քանի դեռ մեր հողը շարունակում է հեծել ասկյարի կրունկի տակ»:

ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՇԵՓՈՐԱՀԱՐԸ

Սկսենք Րաֆֆու մասին Հովհ. Թումանյանի խոսքով, որն ասվել է մեծ գրողի գերեզմանի վրա, 1913-ին. «Անմահ հոգի, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը…»։

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1720-ԱԿԱՆ ԹԹ.

Նախքան հայկական հետախուզության առավել խոշոր գաղտնի գործողությունների վերլուծությանն անցնելը` հատուկ ուշադրություն է պետք դարձնել նրա առջև դրված հիմնական խնդիրներին, որոնք էին` մինչև ապստամբության սկիզբը ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթօջախներում կանխապես զորակոչել հայ երիտասարդության ընտիր ներկայացուցիչներից մոտավորապես 2000 մարդ, արտասահմանում կազմակերպել նրանց ռազմական ուսուցումը, զինել նորագույն հրազենով և ճիշտ պահին տեղափոխել Հայաստան։

ՎԵՐԱՀՍԿԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

Նախքան հոգեբանական առանձնահատկություններին անցնելը եկեք սահմանենք «զինվորական գործունեություն» հասկացությունը: Գործունեությունը մարդու այնպիսի ներգործությունն է առարկաների և արտաքին միջավայրում տեղի ունեցող գործընթացների վրա, որի հետևանքով դրանք ձևավորվում են դրված նպատակին համապատասխան: Իսկ «զինվորական գործունեությունը» այն ներգործությունն է, որը բխում է զինվորական գործի նպատակներից:

Գյուղն ամայացրել էր խորշակը՝ ավերված, կիսաքանդ տներ, վիրավոր ծառեր, լեզուն բացված գյուղամիջով հոսող գետակ և անմշակ՝ փուշ ու տատասկի մեջ կորած արտեր։ Վիրավոր զինվորը նստել էր իր տան շեմին ու երգում էր հորովելը, Ղարաբաղի հորովելը.