Թերթ
Ուղղաթիռը թեթև ճոճվելով սահում էր ամպերի փաթիլների վրայով։ Սկզբում ոչինչ չէր երևում։ Եվ հանկարծ բացվեց ինձ համար ցավալի մի տեսարան՝ Լաչինի ավերակ ու անշունչ տները, այգիները։ Այնքան սոսկալի էր, որ ակամա խղճացի ադրբեջանցիներին, որ արցունքն աչքին, անեծքը շուրթերին թողել են տունն ու տեղը, իրենց օջախը, ապրուստը։ Սիրտս լցվեց։ Ինքս իմ աչքին թուլամորթ երևացի (ախր, գնում էի պատերազմ, գնում էի կռվելու և հաղթելու) և անմիջապես էլ սկսեցի սփոփել ինձ. «Մեղքն իրենցն է. մենք ազատագրում ենք մեր բուն՝ հայկական տարածքները»։
Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ մարդու առողջության 50%-ը կախված է իր ապրելակերպից, 20%-ը՝ ժառանգականությունից, 10%-ը՝ բժիշկներից, 20%-ը՝ միջավայրի գործոններից։ «Առողջ ապրելակերպ վարեք»` հաճախակի ենք լսում այս խորհուրդը: Որո՞նք են առողջ ապրելակերպի հիմունքները` պարզաբանում է բուժծառայության կապիտան ԼՈՒՍԻՆԵ ԲԱԽՇՅԱՆԸ։
Վաղուց արդեն ժամանակավրեպ է համարվում «կնոջ տեղը միայն խոհանոցում է» արտահայտությունը։ Դեռևս Պլատոնը կանխատեսել էր, որ կգան այնպիսի ժամանակներ, երբ կանայք տղամարդկանց հավասար կյուրացնեն ամեն տեսակ արհեստներ ու նաև կպատերազմեն։ Այսօր աշխարհի շատ երկրներում կանայք ծառայում են բանակում։
Հայ ազգը վառ անհատականությունների պակաս երբեք չի ունեցել, բայց միշտ էլ զգացել է պետականամետ այնպիսի գործիչների կարիք, որոնք, համատեղելով ռազմական, քաղաքական ու ստեղծագործական գործունեությունը, նաև բացել են ազգի առջև ծառացած հրատապ խնդիրներին հասնելու ճանապարհը։ Ազատագրական պայքարի վերելքի ամեն մի շրջան ծնում է իր հերոսներին, իսկ հերոսների շարքից առանձնանում է Առաջնորդը… Ավաղ, մեր ժողովուրդը հաճախ ժամանակին չի ճանաչել իր Առաջնորդին, և հենց դա էլ եղել է նրա դժբախտությունը։ Մեր պատմությունը վկա։
1993 թվականն էր: Արցախյան պատերազմը հուժկու ալիքով տարածվել և ընդգրկել էր մեր երկրի սահմանամերձ շրջանները: Նորաստեղծ ազգային բանակը, որ ծնվել էր ժողովրդական ցասումից, օրեցօր կազմավորվելու և հզորանալու, իր ստորաբաժանումները ստեղծելու հիմնախնդիր ուներ: Պատերազմական տարածքում միայն կամավորական ջոկատներով, առանց միացյալ և համադրված հրամանատարության, զինվորական կարգապահության և հզոր զինտեխնիկայի այլևս հնարավոր չէր պաշտպանել սահմանները, շահել պատերազմը: Այդ իսկ անհրաժեշտությամբ, 1993թ. հունվարի 25-ին ՀՀ Սահմանապահ ուժերի պայմանագրային գումարտակի հիման վրա կազմավորվեց առանձին մոտոհրաձգային գունդը, այնուհետեւ, նույն թվականի փետրվարի 23-ին` զորամասը:
Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասն այն ամուր կամուրջն է, որը թիկունքը կապում է առաջնագծի հետ, ապահովում է մարտական զորամասերի անխափան գործունեությունը։ Բարեբախտաբար, այդ կամուրջը շատ ամուր է և մշտապես կատարելագործվելով, ամրանալով՝ ամբողջությամբ կատարում է առաջադրվող խնդիրները։ Պլանային աշխատանքները, հրամանները ժամանակին և բարձր որակով կատարելու համար 2011թ. զորամասը ճանաչվեց լավագույնը և վերջին չորս տարիների ընթացքում երրորդ անգամ պարգևատրվեց պատվադրոշով։
Զինված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին կազմակերպվեց ուսանողների այցելություն Տավուշի մարզի սահմանային զորամաս: Մասնակիցները մեծ ոգեւորությամբ եւ անտրտունջ հաղթահարեցին ճանապարհը: Զորամասում ուսանողներին սպասում էին հարյուրավոր զինվորներն ու զորամասի հրամանատարական կազմը: