Թերթ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` լեգենդար հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկ Համազասպ Գուրգենի Խաչատրյանին հասցեագրված շնորհավորական նամակում կարդում ենք.
-Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքը գերմանաֆաշիստական զորքերից մեր երկրի ազատագրման 60-ամյա տարեդարձի կապակցությամբ։ Հունիսի 3-ը Բելառուսի համար ոչ միայն անկախության, այլեւ ազգային հպարտության եւ Մեծ հայրենականի վետերանների մեծարման ու անմար փառքի օրն է։
Սիաննա Մնացականյանը ծնունդով Արարատից է։ Պատերազմական օրերին կամավոր մեկնել է Արցախ և որպես բուժքույր մասնակցել է սահմանային տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական կռիվներին։ Ամուսնացել է Արցախում, ամուսինը՝ Արթուրը, որը նույնպես մարտնչում էր նույն ջոկատում, Ստեփանակերտից է։
Ասում են, թե ցավը հիշողություն է։ Հասուն տարիքում չար մարդու արարքը ժամանակի հետ կա՛մ մոռացվում, կա՛մ էլ ավելի է չարացնում մարդուն։ Բայց կա մի ցավ, որը գալիս է մանկության երջանիկ, անհոգ օրերից ու տարիների հետ փոխվում է կարոտի ու երանության։ Հորեղբայրս՝ Հարազատը, 4 տարեկան է եղել, երբ Սարիբեկ հայրը մեկնել է Մեծ հայրենական ու չի վերադարձել։ Արդեն տարիքն առած հորեղբայրս պատմում է. «Ձեռքիս ափն ինչ-որ բանի էր կպել ու կտրվել։ Արյունը չէր դադարում։ Հայրս մի ձեռքով ամուր սեղմեց դաստակս, մյուս ձեռքով առվույտ քաղեց, ծեծեց ու դնելով վերքիս՝ կապեց։
Ս. Գրիգոր. -Ի՞նչ է Աստված։
Հրեշտակ. -Աստված Մեկ է ու Սուրբ ու որևէ բանի չի նմանվում։ Նրան անկարելի է տեսնել, բայց արդարները և սուրբերը դատաստանի օրը Նրա Սուրբ Երեսը պիտի տեսնեն։
Ս. Գրիգոր. -Երկինքը քանի՞ աստիճաններից է բաղկացած, և հրեշտակները որ աստիճանում են գտնվում։
Հրեշտակ. -Երկինքը բաղկացած է տասը աստիճաններից։
Մայոր Գևորգ Ասատրյանը սովորել է Գյումրի քաղաքի Պետրոս Դուրյանի անվան N 28 դպրոցում։ Խորհրդային բանակում ծառայելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը՝ ստանալով լրագրողի, բանասեր-թարգմանչի որակավորում։
Աշխատել է տպագիր և էլեկտրոնային լրատվության մի շարք խմբագրություններում՝ «Ավանգարդ» թերթ, «Հայաստանի աշխատավորուհի» ամսագիր (բաժնի վարիչ), Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի պրոպագանդայի խմբագրությունում (խմբագիր, ավագ խմբագիր), Ազգային ռադիոյի հասարակական-քաղաքական, երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունում (գլխավոր խմբագիր) և այլն։
Փետրվարի 26-ին լրանում է Խոջալուի ազատագրման (այժմ՝ Իվանյան) 20-ամյակը։ Շուրջ 7000 բնակիչ ունեցող այս գյուղաքաղաքը գտնվում է Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա և ժամանակին վերաբնակեցված էր հիմնականում մեսխեթցի թուրքերով: Այստեղ է Արցախի միակ օդանավակայանը, որը ցամաքային ճանապարհի բացակայության պայմաններում Հայաստանի հետ հաղորդակցվելու միակ միջոցն էր, ուրեմն և ֆիզիկական ոչնչացումից փրկվելու միակ ուղին:
Դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանական հակահետախուզական MI-5 ծառայությունը ակտիվորեն օգտվում էր աստղագուշակի ծառայությունից, որին, ըստ որոշ աղբյուրների, անվանում էին Լուիս դե Վոլ, իսկ մեկ այլ տեղեկության համաձայն` Լյուդվիգ ֆոն Վոլ: Լուրեր էին պտտվում, որ թեև նա ծնվել է Բեռլինում, սակայն սերում է հունգարական բարձրաստիճան ընտանիքից: Ըստ ականատեսների` Վոլը սիրում էր սիգար ծխել: Նշում են նաև, որ նա տրանսսեքսուալ էր, այսինքն` հագնում էր կանացի զգեստներ: Միաժամանակ, հետախուզական ծառայության մայոր Հիլբերտ Լեննքսը, որ Վոլի «խնամակալն» էր, բնութագրում էր նրան որպես շատ խելացի մարդու, որը նաև փայլուն քարոզիչ էր: