Թերթ
Կարելի է ամրագրել, որ «արաբական գարնան» արդյունքում մի շարք արաբական երկրներում աշխարհիկ (սեկուլյար) ավտորիտար ռեժիմները փոխարինվեցին իսլամական «թեքումով» կիսաժողովրդավարական վարչակարգերով։ Խիստ կարևոր է, որ այդ վարչակարգերին աջակցում է մեծամասնություն կազմող և «արաբական-իսլամական ընդհանրական ինքնությունը» վերագտնել ձգտող բնակչությունը։ Իրեն վերագտնող այդ նոր իսլամական արաբական աշխարհը ցուցաբերում է ինտեգրման միտումներ, և այդ առումով Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլայի կոչը միասնական արաբական պետության ստեղծման մասին միանգամայն համարժեք է արաբական աշխարհում տիրող տրամադրություններին։
Ամերիկյան հայտնի «The Wall Street Journal» պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ քննադատվում է երկրի ռազմական բյուջեի կրճատման մասին որոշումը: Նշվում է, որ նախագահ Օբաման ծրագրում է առաջիկա տասնամյակի ընթացքում Պենտագոնի բյուջեն կրճատել կես տրիլիոն և ավելի դոլարով: Պաշտպանության համար նախատեսված բյուջեի կրճատումով Օբաման հույս ունի ծածկել ԱՄՆ-ի բյուջետային դեֆիցիտի կեսը: Սակայն թերթը նշում է, որ մասնավորապես երկրի ռազմածովային ուժերի գոյատևման և զարգացման համար հատկացվող գումարների կրճատումը բացասաբար կանդրադառնա դրանց մարտունակության վրա:
Տանկերի համաշխարհային շուկայի` իր ամենամյա վերլուծության մեջ «Forecast International»-ը գրում է, որ մինչ 2021թ.-ը սպասվում է, որ համաշխարհային շուկա կներկրվեն ավելի քան 5500 հիմնական մարտական տանկեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 24250 մլն ԱՄՆ դոլար:
Հայոց բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանի առթիվ Բյուրեղավան քաղաքի հիմնական եւ ավագ դպրոցներում կազմակերպվել է շարադրության մրցույթ՝ «Մեր սրերը միշտ ամուր են» վերնագրով։ Ներկայացնում ենք մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված շարադրությունը։
Ջեմմա Օհանյանն ու Ռազմիկ Ստեփանյանը ծնվել են Վայոց ձորի մարզի տարբեր գյուղերում։ Ջեմման Սերսից է, Ռազմիկը՝ Գորադիսից։ Երկու գյուղերն էլ սահմանակից են Նախիջեւանին։ Գորադիսը հիմա դատարկվել է, դարձել է ամառանոց, որն իր բնության գեղեցկությամբ հմայում-կանչում է շատ շատերին։
Մասիսի տարածքային զինկոմիսարիատը բանակի 20-րդ տարեդարձը նշում է «Զորավար Անդրանիկ» ջոկատի՝ Արցախյան հերոսամարտի սխրագործությունները ամփոփող «Հրեղեն ոգու կանչը» գրքի լույսընծայմամբ: Սերժ Առաքելյանի հեղինակությամբ և Մասիսի զինկոմ գնդապետ Գնել Մանուկյանի մեկենասությամբ գրված փաստավավերագրական գիրքը բաժանվել է Մասիսի դպրոցների ՆԶՊ ուսուցիչներին: «Անդրանիկ Զորավարի» մեջ ընդգրկված 23 տարբեր ջոկատների անմոռանալի քաջագործությունները, խիզախումները, հայրենասիրության բաց դասագիրք են յուրաքանչյուր աշակերտի համար: