Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՔԱՐԻՆՏԱԿԻ ՀԵՐՈՍԸ

Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը ծվարած է Կարկառ գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 1400մ բարձրության վրա: 1992թ. հունվարի 25-26-ին ադրբեջանական բանակի կանոնավոր ստորաբաժանումները պաշտպանության նախարար Թ.Մեհտիևի ղեկավարությամբ գրոհեցին Քարինտակ գյուղը: Սա Ադրբեջանի առաջին խոշոր օպերացիան էր, որ կազմակերպվեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Թշնամին 500-ից ավելի զինվորով, սպայական փորձառու կազմով, 3 զրահամեքենայի ուղեկցությամբ հարձակվեց: Նրանք շրջապատեցին գյուղը՝ փակելով բոլոր ճանապարհները, սակայն քարինտակցիները հանկարծահաս գրոհից խուճապի չմատնվեցին:

«ՁԵՐ ՄԵՋ ԷԼ ՎԱՐԴԱՆՆԵՐ ԿԱՆ»...

Վարդան Հովհաննիսյանը 1978թ. առաջին անգամ ոտք դրեց Երեւանի թիվ 142 միջնակարգ դպրոց: Սովորում էր բարձր գնահատականներով: Իր ազնիվ բնավորությամբ սիրելի էր բոլորի համար. «Օրինակելի վարք եւ բարձր առաջադիմություն ուներ: Ես Վարդանին դասավանդում էի ռուսաց լեզու, եւ երբ մտնում էի դասարան, ու հայացքս Վարդանի հայացքին էր հանդիպում, անկախ ինձնից զգաստանում էի. աննկարագրելի վեհություն կար նրա աչքերում:

ՍՐՏԻ ԽՈՍՔ

Ես` զոհված ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մայրս, ու նաև երկու զինվորի տատիկս, ի սրտե շնորհավորում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և հանձին նրանց` մեր զինված ուժերի ամբողջ անձնակազմին` Ազգային բանակի 20-ամյա տարեդարձի առթիվ։ Շնորհավորում եմ բոլորին` գեներալից մինչև նորակոչիկ զինվոր: Մայրական օրհնանքս ձեզ, սիրելի՛ զինվորներ, աղաչանքս է Աստծուն, որ ձեզ օգնական լինի, որ ծառայեք խաղաղ երկնքի տակ ու պահպանեք ոչ միայն մեր հայրենիքը, այլև ձեզ` հայոց բանակը։ Պահպանեք, քանի որ մենք՝ մայրերս, թանկ ենք վճարել բանակի կայացման համար։

Մեր պատմությունը Նոյ նահապետից՝ աղավնու ճախրանքով, խաղողի շիվով է սկսվել ու շարունակվում է արդեն հազարամյակներ շարունակ: Այն գրվել է մագաղաթի, վանքերի սրբատաշ քարերի վրա, որին պակասում էր մի կարեւոր բան… Եվ մենք գրեցինք մեր նորօրյա պատմության հաղթանակի էջը…

ՆԱՄԱԿ

Քիչ էլ համբերիր, կգամ, մայրի՛կ,
Վերջին մարտերն են, զարկն է վերջին,
Ավելի չքնաղ հրաշալիք
Աշխարհում չկա ուրիշ ոչինչ,
Քան գերությունից անդարձ ելած
Հայրենի հողիդ պատկերը ջինջ։

ԶԻՆՎՈՐԻՆ

Կոշտ վառոդաբույր ափերով արի
Մի սովորական զինվոր էիր դու,
Պաղ ճիրաններից արյուն կրակի,
Իրեն լուռ փրկող ուսերով հուժկու։

Հայոց բանակի ծննդյան օրն է՝
Քսան տարեկան, պատանու տարիք։
Սակայն իմացեք՝ Սասնա հերոսի
Նման դյուցազն է բանակը հայոց։
Լցվենք կորովով ու հպարտությամբ,
Սիրե՛նք երկիրը մեզնից առավել,
Քանզի սահմանը մեր սուրբ հողերի
Զինվորի թափված արյամբ է գծվել։