Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

Արարատ քաղաքում տոնական օրն սկսվեց դրան համահունչ միջոցառմամբ: Հինավուրց քաղաքի Երկաթուղայինների փողոցը վերանվանվեց ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անվամբ: Միջոցառմանը ներկա էին հերոսի տիկին Ռուզաննա Գորգիսյանը, որը նաև «Մ. Գորգիսյան» հիմնադրամի ղեկավարն է, ինչպես նաև նրա անունը կրող դպրոցի և Արարատի մանկապարտեզի սաները, երաժշտական և հանրակրթական դպրոցների կոլեկտիվները:

ԹՈՂ ՀԱՎԵՐԺԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Ես ծնվել եմ զինվորականի ընտանիքում։ Աչք եմ բացել ու զինվորականներ տեսել։ Հայրս՝ Մաթեւոս Ղազարյանը մասնակցել է Սարիղամիշի, Սարդարապատի ճակատամարտերին։ Նոր Բայազետում, Էջմիածնում, Երեւանում որպես զինկոմ է աշխատել։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբնական շրջանում Երեւանի քաղաքային պաշտպանության շտաբի պետն էր, աշխարհազորային առաջին գումարտակի հրամանատարը։ Հետո մեկնեց ռազմաճակատ, կռվեց Կերչում։ Ես էլ էի որոշել զինվորական դառնալ եւ հենց այդ ժամանակ սովորում էի Կրասնոդարի ականանետային գնդացրային ուսումնարանում, որտեղից էլ կամավոր մեկնեցի ճակատ։ Կռվել եմ Դոնբասում։

ԲԺԻՇԿՆԵՐՆ ՈՒ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ

Սահմանամերձ շրջաններից յուրաքանչյուրում պատերազմը սկսվեց յուրովի՝ սպանված հովվի, նրան հաց տանող տղայի, քարկոծված կամ դարանից գնդակոծված մեքենայի վիրավոր ուղևորների տեսքով: Նման դեպքերի հաճախանալուն և սահմաններում զինված հերթապահությանը զուգընթաց շրջանային բուժմիավորումներում ու Երևանի կլինիկական հիվանդանոցներում աստիճանաբար ուրվագծվեց բուժաշխատողների այն շրջանակը, որի հիմքի վրա մեկ երկու տարի անց ձևավորվեց զինվորական բժիշկների կորպուսը:

Ազատամարտիկ կանայք զինադադարից հետո տուն վերադարձան՝ լեռներում թողնելով իրենց սիրտը…
Հիշում եմ՝ 1992թ. սկզբներին ե՛ւ հայերենով, ե՛ւ ռուսերենով գրված մի հայտարարություն կարդացի Ստեփանակերտի նախկին մարզգործկոմի շենքի պատին. «Աղջիկների եւ կանանց կամավորականների ջոկատին անդամագրվել ցանկացողներին խնդրվում է դիմել պաշտպանության կոմիտե (5-րդ սենյակ)»։ Այդ սենյակի դիմաց, ինչ խոսք, խռնված ամբոխ չկար, բայց կամավոր կանանց թիվը կամաց-կամաց մեկ-երկուսից աճել էր՝ հասնելով մի քանի տասնյակի… Դժվարին ու ծանր օրեր էին սպասում հայրենիքի փրկության գործին անդամագրված այդ հայուհիներին. նրանց սպասում էր ռազմի դաշտը, նրանք գնում էին իրենց եղբայրների հետ կռվելու ու հաղթելու։

Գ. ԳՐՔԻ ԱՆՄԱՐԵԼԻ ՋԱՀԸ

Հայերի ամենավաղ առնչությունը տպագրական արվեստին վերաբերում է 14-րդ դարին։ Պատմագիտական ուսումնասիրություններում առկա է այսպիսի ուշագրավ տեղեկություն. հիշյալ դարում վենետիկցի հայազգի նավապետ Անտոն Հայը (Հայկազունը) ի թիվս այլոց (Մարկո Պոլո եւ ուրիշներ) Չինաստանից Եվրոպա է բերում շարժական տառերով գիրք տպագրելու զինական գաղտնիքը։ Ինչպես երեւում է՝ դա բավարար չի եղել գիրք տպագրելու համար, այլ պարզապես նախապայման է դարձել, որ գերմանական Մայնց քաղաքի մի համեստ արհեստավոր երկար տարիների պրպտումներից, անվերջ փորձերից հետո վերջապես ստեղծի շարժական տառերով գիրք տպագրելու իր եղանակը՝ դրանով իսկ դառնալով առաջին տպագրիչն աշխարհում։

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՏՂԱՆ

Շուտ մեծանամ,
Զինվոր դառնամ,
Լավ ծառայեմ,
Հայրենիքս ես պաշտպանեմ։

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

1991թ.-ի նոյեմբերից ի վեր, երբ Շուշիից արձակվող հրթիռները սկսեցին ավերել ԼՂՀ մայրաքաղաքը, վերջնականապես պարզ դարձավ, որ «ազերիների» կողմից բռնազավթված և հայաթափ արված Արցախի հինավուրց մայրաքաղաղաք Շուշին ու հայկական Ստեփանակերտը կողք կողքի գոյատևել չեն կարող: Ապրիլին Ստեփանակերտ եկան Լեոնիդ Մարտիրոսովը ու այլ զինվորականներ, և սկսվեցին հրետանային կրակի կառավարման պարապմունքները: