Թերթ
Թե՛ Ադրբեջանում, թե՛ տարածաշրջանի մյուս պետություններում ցանկացած ընթերցող պարբերաբար բախվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և վերջիններիս հովանավորությունը վայելող «փորձագետ» և «վերլուծաբան» կոչեցյալների` Ադրբեջանի ռազմական բյուջեի վերաբերյալ հոդվածներին և հրապարակումներին, որոնցում տխրահռչակ հեղինակները առիթ-անառիթ տարփողում են Ադրբեջանի ռազմական բյուջեի` ՀՀ ռազմական բյուջեից 7-8 անգամ մեծ լինելու հանգամանքը` անընդհատ շեշտելով, որ հայկական բանակը «սոված է և անմարտունակ»:
Երկրագնդի վրա կան մի շարք վայրեր, որոնց մասին մարդկությունը դեռ քիչ բան գիտի: Կան այնպիսի խորհրդավոր տարածքներ, որտեղ տեղի են ունենում անբնական երևույթներ: Դրանց վերաբերյալ գիտնականները դժվարանում են հստակ պատասխան տալ: Ստեղծվում են բազմաթիվ թեզեր, հնչում են տարբեր կարծիքներ, որոնք, միևնույն է, հստակություն չեն մտցնում տվյալ իրադարձությունների պարզաբանման գործում: Նման մի խորհրդավոր վայր է «Լռության գոտի» կոչվածը, որը գտնվում է Մեքսիկայի հյուսիսային մասում, Էլ-Պասո քաղաքից 400կմ դեպի հարավ:
2011թ. արդյունքներով դարձյալ ուսումնական զորամասերի մեջ լավագույնը ճանաչվեց հրետանային զորամասը եւ անընդմեջ երրորդ անգամ նվաճեց փոխանցիկ պատվադրոշը, ինչը նշանակում է, որ այն իր մշտական գրանցումն է ստանում հրետանային ուսումնական զորամասում։ Սա աննախադեպ հաջողություն է ազգային բանակում, որին հրետանավորների պատրաստման զորամասի անձնակազմը հասավ երիտասարդ հրամանատար գնդապետ Արմեն Հարությունյանի ղեկավարությամբ։
ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքում օրերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՀՀ վետերանների միության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ: Հանդիսավոր միջոցառման սկզբում ելույթ ունեցավ ՀՀ վետերանների միության նախագահ գնդապետ Ս. Եսայանը: Նա հակիրճ ներկայացրեց բանակի կազմավորման պատմությունը եւ այդ գործընթացում վետերանների ունեցած դերակատարումը:
Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա, հանդիպեց ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը կարևորեց նման միջոցառման անցկացումը բանակի կազմավորմանը նվիրված տոնակատարությունների նախօրյակին` այն դիտարկելով իբրև բանակին և նրա ղեկավարությանը ավելի լավ ծանոթանալու, զինված ուժերի գործառույթների, խնդիրների և նպատակների մասին առավել սպառիչ տեղեկատվություն ստանալու հնարավորություն:
Հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը հանրապետության տարբեր լրատվամիջոցների լրագրողներին հրավիրել էին մամուլի ասուլիսի՝ ներկայացնելու 2011 թվականի ընթացքում զինվորական դատախազության եւ ՊՆ քննչական ծառայության կատարած աշխատանքը, ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպես նաեւ պատասխանելու լրագրողների հարցերին։