Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

«Հայոց բանակը 20 տարեկան է». այս խորագրի ներքո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 24-ին մեկնարկեց տոնական միջոցառումների շարք: Ներկա էին ինստիտուտի ղեկավար կազմը, ԵՊՀ ուսանողներ, ինստիտուտի հետ համագործակցող դպրոցների ուսուցչական եւ աշակերտական կազմը: Միջոցառման առաջին՝ պաշտոնական մասում կուրսանտներն ու ուսանողները ներկայացրին հայոց բանակի ստեղծման, կայացման ու զարգացման ընթացքը, նշելով, որ այսօր այն արդարացիորեն ընկալվում է որպես հաղթական ու ազատարար բանակ, նրան վստահում է մեր ժողովուդը, նրա հետ հաշվի են նստում օտարները, որ հայոց բանակը սոսկ զինված մարդկանց հավաքատեղի չէ, այլ գաղափարի շուրջ համախմբված նվիրյալների, իսկ հայրենիքի պաշտպանության գաղափարը այսօր դաջված է ամեն հայ զինվորի սրտում:

Հունվարի 20-ին խորհրդային նախկին 366-րդ գնդի օրվա և Ստեփանակերտից գնդի դուրս բերման 20-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել գնդի նախկին տեղակայման վայրում։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը, գնդի նախկին հրամանատար գնդապետ Յու. Զարվիգորովը՝ իր ռուսաստանցի ծառայակիցների հետ։

Օրերս ՊԲ շտաբի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, ծառայությունների ու բաժինների պետերը, բանակի վարչության սպայակազմը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ընթացիկ ու առաջիկա խնդիրները, որոշ ոլորտների պատասխանատուներին տրվեցին ցուցումներ ու հանձնարարականներ։ Այնուհետև հրապարակվեց բանակի հրամանատարի հրամանը նախորդ տարվա վերջին ամսվա արդյունքների ամփոփման մասին։

Հունվարի 16-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ադրբեջանի և ԼՂՀ-ի զորքերի շփման գծում տիրող օպերատիվ իրադրությունը և հետագա համագործակցության հնարավորությունները։

ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾՆ Է

Զրույց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ ՎԱԼԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ -Պարոն գեներալ, «Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում եմ սիրով, ներդաշնակությամբ, ձեռքբերումներով լեցուն երկար տարիների կյանք։ …Կուզենայի, որ մեր այս զրույցը տարբերվեր նախորդներից, երբ Դուք հարցերին պատասխանում եք զինվորականին բնորոշ հակիրճությամբ ու դիվանագիտորեն… Հուսով եմ, այսօր ավելի ջերմ, անկեղծ ու […]

«Ե՛Ս ԿԳՆԱՄ...»

Նվիրվում է Արցախյան ազատամարտի մասնակից բոլոր բժիշկներին Շահումյանը կրակների մեջ էր… Այդ մասին գիտեին բոլորը։ Մեկ-երկու ժամ հոսանք ունենալու դեպքում հեռուստացույցի էկրանին լրատվություն էին փնտրում բոլորը… Բոլորի ուղեղն ասես շիկացած թավայի մեջ լիներ… Մեկի որդին էր առաջավոր գծում, մյուսի՝ բարեկամը, հարազատը, հարեւանը… Այնտեղ էին բոլոր նրանք, որոնց համար թանկ էր համազգային գաղափարը։ Այնտեղ հողը եռում […]

ՄԱՀԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՄԱՀԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ...

Փոխգնդապետ Գ. Գրիգորյանի Հակոբ պապն Անդրանիկի զինվորն է եղել եւ, ո՞վ իմանա, գուցե թաքուն իր մտքում միշտ երազել ու հավատացել է, որ թոռները մի օր հաստատ շուն թուրքի հախից կգան։ Ու երեւի պատահական չէր, որ 16-17-ամյա պատանին հասակակից տղաների հետ սկզբում զենք-զինամթերք էր հասցնում կռվողներին, ապա մասնակցում կռիվներին. Սրխավենդ, Դրմբոն, Մատաղիս, Կարմիրավան…