Թերթ
Առաջնեկի ծննդից մի քանի օր առաջ էր Գարիկն ավտովթարի ենթարկվել։ Պապը հորը քայլելիս այդպես էլ չտեսավ։ Առայսօր Գարիկը հաշմանդամության սայլակին է։ Հեշտ չէր Այվազյանների երիտասարդ ընտանիքի համար։ Գյուղի դժվար վաստակվող ապրուստը, հոգսն ու կենցաղը, նորաստեղծ ընտանիքի անթիվ, անհամար կարիքները, առաջնեկի ծնունդն ու բազում-բազում երազանքներն ու ծրագրերը մի տեսակ չէին համատեղվում իրականության հետ։
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որտեղ կային հարյուրավոր հայտնի և գուցե շատ շատերին որոշ չափով անհայտ հայկական պատմամշակութային հուշարձաններ։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական հուշարձանների նկատմամբ՝ դրանցից շատերի գոյությունն անգամ վտանգված է, իսկ որոշ հուշարձաններ արդեն իսկ ոչնչացվել են: Երբեմն նույնիսկ եկեղեցիների և այլ հուշարձանների հայկական պատկանելությունը մերժվում է և վերագրվում աղվանականին։
ԱՄՆ-ն ընտրում է Չինաստանի հետ առճակատման ճանապարհը, դա ոչ մի լավ բան չի խոստանում – հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան։
…Զորակոչի ամենասպասված իրադարձությունն է. հարյուրավոր տղաների երդման հանդիսավոր արարողությունը եկեղեցու բակում է՝ բարձր սպայակազմի, ծնողների ներկայությամբ։
Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի տարածքային ստորաբաժանման բակում հնչող երաժշտությունն ու հոծ բազմությունը կասկած չեն թողնում. զորակոչ է: