Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՆԿԱՐԻՉ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ

Կապիտան Գևորգ Սահակյանի համար նկարչությունն իր տարերքն է, կենսակերպը: Ամեն կտավում զգում ես գույների աներեւակայելի արտահայտչաուժը:

«ՏԱՆԿԱՅԻՆ ԲԻԱԹԼՈՆ-2022»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Զրույց ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ, գնդապետ ՍԱՍՈՒՆ ԲԱԴԱՍՅԱՆԻ հետ:

ՍԻՐՈ ՈՒԺԸ

Երբևիցե եղե՞լ եք Սրբասարի բարձունքում: Տեսե՞լ եք ամպերի սպիտակ քուլաները, որոնք երբեմն նմանվում են քարտեզի, կարծես՝ Հայաստանն է իր Մեսրոպյան այբուբենով… Մի հսկայական կտավ Հայաստան աշխարհի պատկերով…

ԾԱՌԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ

Ծառապաշտությունը կարևոր տեղ է ունեցել հին հայերի հավատալիքներում և անհիշելի ժամանակներից փոխանցվել է սերնդեսերունդ։ Ծառապաշտությունը, որոշ ձևափոխություններով, գոյատևել է նաև քրիստոնեության ընդունումից հետո։

ԼՈՒՅՍԻ ՆՈՐ ՇՈՂԵՐ...

«Վերածնունդ կլինի»- մեկ տարի առաջ այսպիսի վստահություն էր հայտնել տիկին Արմինեն մեզ հետ հարցազրույցում։ Ուղիղ մեկ տարի անց այդ վերածնունդն արդեն իրականություն է։

ԿՈՇԻԿՆԵՐԸ

Ճուտը բոբիկ էր մնացել։ Երկարաճիտ կոշիկների պոկված ներբանները ոլորվում, ոտքի տակից աջ ու ձախ դուրս էին ցցվում, ծիկրակում, լեզու ցույց տալիս։ Ճուտը ռազմավար պարանով կապել, կապկպել էր, բայց երբ գարնան անձրևներն սկսվեցին, բոլորովին անտանելի դարձավ՝ ցեխաջուրը լցվում էր կոշիկների մեջ։

ԼԻԼԻԹԻ ՈՒ ԷՄԱՆՈՒԵԼԻ ՏՂԱՆ ԶՈՐԱԿՈՉՎԵՑ

…Նրանք ծանոթացել են տարիներ առաջ։ Էմանուել Էզուկամը խաղում էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում, իսկ Լիլիթը լեզվի կենտրոնում հայերեն բանավոր խոսք էր ուսուցանում օտարալեզու հայաստանաբնակներին։ Ժամանակի ընթացքում էլ ձևավորվեց հայ-նիգերիական ընտանիքը, ու ծնվեցին Լիլիթի և Էմանուելի երեք զավակները։