Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

Այնպես պատահեց, որ մի անգամ ոմանք պանդոկում գինի էին խմում եւ հարբած խոսում էին միմյանց հետ զանազան բաներից։ Հետո զրույց բացվեց, թե այս աշխարհից հեռանալուց հետո ի՛նչ է լինելու։ Այդ ժամանակ նրանցից մեկն ասաց.
-Քահանաները սնոտի կերպով մեզ ծաղրում են, երբ ասում են, թե հոգիներն այս կյանքից հետո կենդանի են մնում։

Առաքյալ ու Եփեսոսի ավետարանիչ Սուրբ Հովհաննեսը մինչեւ խոր ծերություն ապրեց, եւ աշակերտներն իրենց ձեռքերի վրա էին տանում նրան եկեղեցի։ Եվ նրանց ժողովներում քանիցս միայն մի խոսք էր ասում եւ միայն այս էր հիշեցնում. «Որդյակնե՛ր, սիրեցե՛ք միմյանց»։

Մի աշխարհական ականատես եղավ մի քահանայի, որ շնությամբ էր զբաղվում, սակայն երբ հաջորդ օրը քահանան պատարագ էր մատուցում, հույսով, առանց երկմտելու գնաց նրա մոտ եւ նրա ձեռքով հաղորդվեց։ Եվ հաղորդությունից հետո քահանային աղաչում էր, որ իր բորոտությամբ վարակված ճակատը խաչակնքի, ինչը երբ արեց, բորոտությունը կեղեւի պես ընկավ, եւ ճակատն առողջացավ։

B-2

Պատմության մեջ եղել են բազմաթիվ փառահեղ հաղթանակներ, որոնք ձեռք են բերվել անսպասելի գրոհների արդյունքում: Ժամանակակից պատերազմներում նույնպես, հատուկ ռազմագործողությունների ժամանակ, հիմնական շեշտը դրվում է անսպասելիության վրա: Այս սկզբունքով է գործում նաև այսօրվա ավիացիան:
Ինքնաթիռաշինության պատմության տարբեր փուլերում ստեղծված ինքնաթիռներն ունեցել են տարբեր կարևորության մարտավարատեխնիկական տվյալներ: Ռեակտիվ դարաշրջանի սկզբին հիմնական շեշտը դրված էր աերոդինամիկ հնարավորությունների և արագության վրա:

ՆԱՑԻՍՏՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ  ՏԻԲԵԹՈՒՄ

Հայտնի է, որ Երրորդ ռայխն իր նպատակներին հասնելու համար օգտագործում էր նաև օկուլտիստական (այսինքն` գաղտնի, միստիկական) «գիտություններն» ու մոգությունը: Հաղթանակ տանելու համար, նախ, անհրաժեշտ էր ճիշտ խորհրդանշաններ ընտրել: Նացիստական վերնախավն ընտրում է հին արիական նշան սվաստիկան` կեռ խաչը` արևի, անմահության և անսահմանության խորհրդանիշը: Այն հանդիպում է արիացի բոլոր ժողովուրդների, ինչպես նաև հայերի մշակույթում, իսկ Հնդկաստանում, Ճապոնիայում, Տիբեթում այսօր էլ ամեն քայլափոխի կարելի է տեսնել այս նշանը:

ԲԱՆԱԿ, ՖՐԱՆՍԻԱ, ԺՈԶԵՖԻՆԱ

Հասկանալու համար, թե ո՞վ էր Նապոլեոնը, և ի՞նչ էր թաքնված նրա ուժեղ և անհողդողդ կերպարի տակ, հայացք նետենք նրա մանկությանը: Ծնվել է Կորսիկա կղզում, երկրորդն էր 13 երեխաներից: Դեռ մանկուց չափազանց համառ էր, նպատակասլաց, կարգուկանոն սիրող: Ընկերներ գրեթե չուներ, ցանկացած վիրավորանքի պատասխանում էր բռունցքով և թեպետ ցածրահասակ էր, կռիվներից գրեթե միշտ հաղթանակած էր դուրս գալիս: Կարդալը գերադասում էր մանկական խաղերից: Պատանեկության տարիներին կարդում էր Վոլտեր, Պիեր Կորներ, Լաֆատերա, Գյոթե, Ժան Ժակ Ռուսո: Երազում էր մեծ գործերի մասին, կազմում ապագայի ծրագրեր:

ՁՄԵՌ ՊԱՊԸ ԿԲԵՐԻ... ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Աշխարհի տարբեր ժողովուրդներ Ամանորը դիմավորում են յուրովի: Ավստրալիայում, օրինակ, ձյան, եղևնիների և այլ ատրիբուտների բացակայության պայմաններում ընդունված է Ամանորը դիմավորել երկրի ծովափնյա մասերում և լողափերում` Ձմեռ պապին դիմավորելով լողազգեստներով: Իտալիայում տեղի բնակչության շրջանում ընդունված է Ամանորի գիշերը ձերբազատվել հնամաշ և իրենց դարն ապրած իրերից` դրանք վայր նետելով հենց բնակարանի պատուհաններից: Մենք` հայերս, Ամանորը դիմավորում ենք ընտանեկան միջավայրում, այնուհետև Նոր տարվա առաջին օրերին այցելում ենք մեր մտերիմներին և հարազատներին: