Թերթ
ՀՀ ԶՈՒ 2011թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը անցկացվեց «Լավագույն հրետանային մարտկոց» համաբանակային մրցումների եզրափակիչ` երրորդ փուլը: Եզրափակիչի մասնակիցները որոշվեցին առաջին երկու փուլերում` զորամասերում, ապա զորամիավորումների ուժեղագույն մարտկոցների միջեւ կայացած «մրցավեճում»: Այնուհետեւ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության մասնագետներից կազմված քննական հանձնաժողովը շրջեց համապատասխան զորամասերում, համակողմանի ուսումնասիրեց եւ ստուգեց 7 մարտկոցների ամենօրյա ծառայությունը, առաջադրված խնդիրները կատարելու նրանց կարողությունը:
«Մենք այստեղ նոր համալրման զինվորներին հասու ենք դարձնում ինչպես նոր ստացված, այնպես էլ հայրենի ռազմարդյունաբերական ձեռնարկություններում արդիականացված զենիթահրթիռային համալիրներին, հրետանային հետախուզության եւ կրակի կառավարման ինքնաշխատ համակարգերին։ Ուրիշ նորագույն սարքերի ու զինատեսակների եւս այս դաշտային ելքի օրերին տղաները ծանոթանում ու հընթացս յուրացնում են։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ դրանց բացարձակ մեծամասնությունը, մանավանդ օպտիկական սարքերը, գրեթե ամբողջությամբ, հայկական արտադրության են, որոնցից աշխարհի ոչ մի բանակ չունի»։
ՀՀ զինված ուժերի կապի ստորաբաժանումներում ամփոփվեցին «Լավագույն կապի դասակի հրամանատար» մրցույթի արդյունքները: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց հոկտեմբերի 7-ին, իսկ մինչ այդ ներզորամասային եւ ներկորպուսային փուլերում արդեն որոշվել էին եզրափակչի մասնակիցները: Մրցույթի ընթացքում ամենաբարձր արդյունքն է գրանցել եւ լավագույն կապի դասակի հրամանատար է ճանաչվել կապի գնդի դասակի հրամանատար լեյտենանտ Վ. ՆԵՐԿՐԱՐԱՆՑԸ: Բարձր ցուցանիշներ են գրանցել նաեւ հրաձգային գումարտակի կապի դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Տ. Սմբատյանը եւ կապի վաշտի դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Պ. Մինոյանը:
Այս օրերին հանրապետության զինկոմիսարիատներում աշնանային զորակոչի նախապատրաստական մեծ աշխատանքներ են տարվում։ Դրանք իրականացվում են զորակոչի կազմակերպման ու անցկացման մասին պաշտպանության նախարարի հրամանի պահանջներին համապատասխան։
Էրեբունու տարածքային զինկոմիսարիատ զինակոչիկները ներկայացել էին վաղ առավոտյան, նախօրոք տրված ծանուցագրերով։ Այդ օրը նրանք պետք է բուժզննում անցնեին։ Զինակոչիկներին արդեն սպասում էր զորակոչային բուժհանձնաժողովը։
Քաղաքացուհի Ս. Փիլոյանը խնդրել է հասարակական խորհրդին միջնորդել, որ N զորամասում ծառայող իր որդուն` Մ. Մելոյանին հնարավորություն տրվի ուսումը շարունակելու Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում։ Զինծառայողը 2010թ. հունիս ամսին 5-րդ կուրսի 2-րդ կիսամյակի քննական երեք առարկաներից անբավարար ստանալու պատճառով դուրս էր մնացել համալսարանից եւ օգոստոսի 24-ին զորակոչվել պարտադիր ժամկետային ծառայության։
Երեւանից Կ. Դարբինյանը դիմել է հասարակական խորհուրդ՝ հետեւյալ խնդրով. նրա որդին՝ Հ. Դարբինյանը, 04.12.2009թ. զորակոչվել է զինծառայության N զորամաս։ Ծառայության ընթացքում կինն ունեցել է երեխա, որի կապակցությամբ նրան 17.07.2010թ. տրվել է կարճատեւ արձակուրդ 5 օրով։ Դրանից հետո Հ. Դարբինյանին այլեւս արձակուրդ չի տրվել՝ երեխային տեսնելու համար, այսինքն՝ խախտվել է «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ վեց ամիսը մեկ անգամ մինչեւ 5 օր տեւողությամբ արձակուրդ է տրվում ամուսնացած պարտադիր ժամկետային զինծառայողներին։
Երևանից Մ. Մելքոնյանը մայիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդին ներկայացրած իր դիմումում գրում է.
«Թոռս՝ զորակոչիկ Ա. Դավթյանը, 2010թ. աշնանային զորակոչին հավաքակայանից հետ է վերադարձվել եւ ԿՌԲՀ-ի 2010թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ, տեսողության հետ կապված խնդիրների պատճառով (կեռատակոնուս), տարկետում ստացել՝ բուժման նպատակով։