Թերթ
44-օրյա պատերազմի ժամանակ Կովսականի համար մղվող մարտերում հերոսաբար զոհված գեղանկարիչ Գոռ Հակոբյանի նոթատետրի գրառումներից. «Մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք գունեղ», «Հայրենասեր պիտի լինեն բոլոր ազգերը, փոքրերը ավելի քան մեծերը, մենք առավել քան մյուսները», «Ուժեղինն է աշխարհը, Հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ», «Ապրել ու կռվել այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել այն բանի համար, որի համար արժե ապրել»:
Գտչավանքն իր յուրօրինակ ոճով և առանձնահատկություններով հայ բազմադարյան ճարտարապետության նշանավոր կոթողներից է։ Գտչավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղից հյուսիս-արևմուտք, Տողասար լեռան լանջին։
-Տանում են ծեծելու,- ասաց ջարդած քթովը։
Բոլորն ուշադիր նայեցին նրան։ Ավտոբուսը սլանում էր դաշտամիջյան ճանապարհով։ Ութ հոգի էին։ Կալանավորի զոլավոր հագուստով։ Ճամփեզրի դաշտով մի նապաստակ էր վազում։ Ուղեկցող զինվորներից մեկն ընթացքից կրակեց։ Մյուսը քթի մեջ ինչ-որ մեղեդի էր դնդնում։
Արևմուտքի հետ համագործակցության դարաշրջանն ավարտվել է, եկել է պատրանքներից ձերբազատվելու ժամանակը և հասկանալու, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մինչեւ փետրվարի 24-ը եղած իրադրությանը վերադարձ չի լինելու-հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ արտաքին քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը: