Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Ինդիանայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, մի քանի տարի առաջ Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մասին մի քանի գիրք հրատարակած Մարտին Սփեքլերն ասել է, որ արեւմտյան ներդրողները մտահոգ են կոռուպցիայի եւ տնտեսական հիմնախնդիրների պատճառով իրենց ներդրումները Ադրբեջանում երաշխավորված չլինելով: Բացի այդ, նավթի ու գազի գնի հնարավոր անկման եւ արտարժույթի փոխարժեքի տատանման հետեւանքով պահպանվում են տնտեսական ռիսկերը: Իսկ ամենալուրջը պատերազմի վտանգն է:

ԼԱՑԱԿՈՒՄԱԾ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱԳՐԵՍԻՎ ԼԱՑ

Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ վերջին օրերին հաճախակիացած այն հայտարարությունները, թե իրենք մտահոգված են Հայաստանի եւ Արցախի ռազմական հզորությամբ: Այդ հայտարարությունները միաժամանակ ուղեկցվում են ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով:
«Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր իսկ սանձազերծած ագրեսիայի հետեւանքների համար նորություն չէ: Նորություն է լացակումած ագրեսիվությունից Ադրբեջանի ղեկավարության անցումը ագրեսիվ լացակումածությանը:

ԶԱՅՐԱՑԵԼ ԵՆ CNN-Ի ՀԱՂՈՐԴՈՒՄԻՑ

Հոկտեմբերի 3-ին «CNN» հեռուստաալիքի եթերով հեռարձակվել է «Worldview» հաղորդաշարի հերթական հաղորդումը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին: Հաղորդման մեջ, որը պատրաստել էր հայկական «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, Լեռնային Ղարաբաղը ներկայացվել է որպես հայկական տարածք, ցուցադրվել է պեղումների արդյունքում այնտեղ հայտնաբերված հին հայկական քաղաք:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՐՏՎՈՂԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանի խոսքով, Ադրբեջանի ռազմական բյուջեն շարքային ղարաբաղցուն չի հետաքրքրում:
«1990-ականների սկզբին Ադրբեջանը ռազմական տեխնիկայի առավելություն ուներ մեր նկատմամբ, տեսանք, թե ինչ եղավ,- ասել է նա:- Թող հիշեն 1994թ. Բիշքեկի համաձայնագիրը, երբ եկել ու խնդրում էին, որ ստորագրենք այն: Միշտ չէ, որ ռազմական տեխնիկայի առավելությունն է որոշում մարտի ելքը: Համաշխարհային փորձը բազմիցս դա ապացուցել է»,- «panorama.am»-ին ասել է արցախցի խորհրդարանականը:

ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

Կովկասի հարցերով փորձագետ, «Alte Et Certe»-ի ղեկավար Անդրեյ Եպիֆանցեւի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն ծավալվի, առավել եւս՝ երկու կողմի հսկայական ուժերի մասնակցությամբ: Նրա խոսքով, Ադրբեջանը հնարավորություն ունի հաղթելու միայն բլիցկրիգի (կայծակնային պատերազմ) դեպքում, իսկ այդպիսի պատերազմ հնարավոր չէ:

ՌԴ Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանի կարծիքով, Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման երկու հնարավոր զարգացում կա. պահպանել գործող «ստատուս-քվոն» կամ էլ ճանաչել ԼՂՀ անկախությունը:
«Եթե Հայաստանը որոշի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ապա ՄԱԿ-ի անդամ երկու տասնյակից ավելի պետություններ անպայման կմիանան ճանաչման գործընթացին»,- ասել է Ա.Սարգսյանը: Նրա կարծիքով, այդ քայլի հետևանքը կարող է լինել կա՛մ պատերազմը, կա՛մ բանակցությունների շարունակումը այլ ձևաչափով:

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի խոսքով, Հայաստանը զարգացնում է հեռահար ոչնչացման հրթիռային համակարգերը, ինչի ապացույցն են սեպտեմբերի 21-ին Երեւանում կայացած զինվորական շքերթում ցուցադրված մեծ հեռահարության «СКАД» եւ «Смерч» համակարգերը: Ինչ վերաբերում է «Փոթորիկ» համակարգերը չցուցադրելու պատճառին, ապա Մինասյանը մատնանշել է այսպես կոչված «անորոշության ռազմավարության» հայեցակարգը, ըստ որի՝ ամենահզոր զինատեսակը չի ցուցադրվում՝ հավանական հակառակորդի գործողությունները դժվարացնելու […]