Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

Գյումրիից Ջ.Մարտիրոսյանն այս տարվա փետրվարի 14-ին դիմել է Հասարակական խորհուրդ` հետևյալ խնդրով: Նրա որդին՝ Գ. Մարտիրոսյանը, նոյեմբերի 22-ին զորակոչվել է զինծառայության N զորամաս։ Ունեցել է հոգեբանական խնդիրներ` գիշերամիզություն, գլխացավ, ջղակծկումներ, մանկուց ինքնամփոփ է, բնավորությունը` լարված, չի սիրում շփվել։ Մայրը մտավախություն ուներ, որ որդին կարող է խնդիրներ ունենալ սպաների ու զինվորների հետ և չնչին առիթներով վնասել իր ծառայակիցներին։ Ջ.Մարտիրոսյանի խոսքով, նշված խնդիրները որդին ժառանգել է հորից, որը հաշվառված է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում, երկրորդ խմբի հաշմանդամ է, անկողնային վիճակում է։ Դիմումը տալու պահին Գ.Մարտիրոսյանը Երևանի կայազորային հոսպիտալում էր։

ՄՐՑԵՑԻՆ ՀՊՊ  ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Զորամասերում «Հասարակական-պետական պատրաստություն» առարկայի ուսուցման մակարդակը բարելավելու, մանկավարժական նորամուծություններն ու արդիական մեթոդները կիրառելու եւ խմբերի ղեկավարների միջեւ արդյունավետ համագործակցություն ծավալելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանով զինված ուժերում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացվեց ՀՊՊ խմբերի ղեկավարների համաբանակային մրցույթ: Մրցույթի երրորդ` եզրափակիչ փուլում բոլոր զորամիավորումներն ու զորատեսակները ներկայացան իրենց երկուական ուժեղագույն մասնակիցներով:

ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հոկտեմբերի 3-8-ը Վաշինգտոնում (ԱՄՆ) կազմակերպեց համաժողով, որը նպատակ ուներ վեր հանել եւ քննարկել ՆԱՏՕ-ի գլխավորած գործողությունների ժամանակ բուժապահովման խնդիրները: Համաժողովին մասնակցեցին ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, Մակեդոնիան, Սերբիան, Ավստրիան, Շվեյցարիան եւ Հայաստանը՝ հանձինս ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ բուժծառայության գնդապետ Ա. Փարսադանյանի ու բաժնի պետ բուժծառայության փոխգնդապետ Մ. Վարդանյանի:

GOOGLE-Ի ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 3-7-ը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Շվեյցարիայի Տուն քաղաքում տեղի է ունեցել քարտեզագրման, չափագրման եւ գեոդեզիայի ամենամյա համաժողով: Համաժողովին մասնակցել են 16 պետությունների ներկայացուցիչներ, ԱՊՀ-ից` միայն Հայաստանն ու Մոլդովան: Այս տարվա համաժողովի կարգախոսն էր «Գերինֆորմացիոն համակարգերի նոր ուղին քաղաքացիառազմական համագործակցության շրջանակներում», եւ նպատակն էր խորացնել քաղաքացիական եւ զինվորական կառույցների համագործակցությունը:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 20 – Ռոբերտ Քոչարյանը նշանակվում է ՀՀ վարչապետ:
Մարտի 28 – ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունենում Լ.Տեր-Պետրոսյանի և Հ. Ալիևի հանդիպումը:
Մայիսի 31 – հունիսի 1 – ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին են ներկայացնում ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր տարբերակ, որն ստացել է «փաթեթային» անվանումը: Այս տարբերակի համաձայն` խնդրի կարգավորումը կառուցվում էր Լիսաբոնյան գագաթաժողովի սկզբունքների հիման վրա: Փաստաթղթի ներածական մասում հղում էր արվում նաև ՄԱԿ ԱԽ 1993թ. ընդունած 4 բանաձևերին: Այս ձևակերպումը հանդիպում է նաև հետագայում առաջարկված «փուլային» տարբերակում:

ԱՐԺԱՆԻ ՀԵՐԹԱՓՈԽ

Երեւանի Ռուբեն Միրոյանի անվան N77 դպրոցում առանձնակի կարեւորություն են տալիս ռազմահայրենասիրական դաստիարակությանը եւ արդյունավետ աշխատանք կատարում այդ ուղղությամբ։ Օրերս դպրոցում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Արցախյան ազատամարտին մասնակցած «Արամո» ջոկատին եւ նրա լեգենդար հրամանատարին՝ գնդապետ Արամ Թորգոմյանին (Արամո)։
«Արամո» ջոկատի անվամբ անվանակոչվեց դպրոցի ռազմագիտության դասարանը (զինղեկ՝ Արցախյան պատերազմի մասնակից փոխգնդապետ Գրիգոր Մկրտչյան)։

ԱՊՐԵՆՔ ՆԱԵՎ ԷՊՈՍՈՎ

Ազգային ինքնության նկատմամբ հարգանքի ու ակնածանքի արմատավորման, ազգային հերոսների օրինակի վրա հիմնված հոգեւոր-մշակութային արժեքների վերարտադրման ու հայրենասիրության օջախ է Արագածոտնի մարզի Ուջան համայնքը, պարզապես՝ Ուջանը։ Դեռեւս անցած դարի 60-ական թվականներին, արտաքին ճնշումները հաղթահարելով, համայնքի միջոցներով ու անկոտրում կամքով գյուղում վեր խոյացավ պաշտելի Զորավար Անդրանիկի անկրկնելի հուշարձանը: Այնուհետեւ` 90-ականների սկզբին, Արցախյան ազատամարտի մասնակից մի քանի տասնյակ ուջանցիներից առաջին զոհի պատվին կառուցվեց քաջ ֆիդայիների ու Սոսե մայրիկի քանդակներով պատկերված «Ցասման բազուկ» եզակի խմբարձանը, որի կողքին քիչ հեռվում այսօր կանգնած է մեկ այլ քաջ հայորդու` նորօրյա ֆիդայի Նորիկ Հարությունյանի հուշարձանը։ Բարեկարգ ու ծառապատ տարածքը կոչվում է «Ֆիդայիների պուրակ»։ Եվ անչափ խորհրդանշական է, որ հենց այս սրբագործված վայրում հիմքը դրվեց անչափ կարեւոր ավանդույթի` հայ ժողովրդի անմահ հերոսավեպ «Սասնա ծռեր» «Էպոսի օրը» նշելու, որը վերածվեց ժողովրդական տոնախմբության։