Թերթ
Հարցազրույց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։ -Պարոն գեներալ-լեյտենանտ, «Հայ զինվոր» թերթը թեպետ ուշացումով, սրտանց շնորհավորում է Ձեր ծննդյան 55-ամյա տարեդարձը, մաղթում քաջառողջություն, երջանկություն, ուժ ու կորով: Ձեր ծննդյան օրը բոլորը խմել են Ձեր կենացը, հետաքրքիր է իմանալ, Դուք ի՞նչ կենաց եք խմել: -Մաղթանքների համար շնորհակալ եմ: Ես բաժակ եմ բարձրացրել մարտնչած եւ հաղթած հայ […]
(1992-1993թթ. հունիս) 1992 Հունվարի 6 – Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նիստը, որին ներկա էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Մերձբալթյան հանրապետությունների, Հայաստանի ներկայացուցիչներ, լրագրողներ: Գերագույն խորհուրդը, 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հիման վրա, ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հռչակագիրը: Հաջորդ օրը Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվում 32-ամյա Արթուր Մկրտչյանը, իսկ Օլեգ Եսայանը` ԼՂՀ […]
Մեզանից դարեր առաջ ապրած հույն մի փիլիսոփա ասել է. «Անկախությունը, ազատությունը թռչնային բնազդով ապրում են մարդու մեջ, թևավորում նրան»։
Վաստակաշատ մանկավարժ հորիցս լսած այս խոսքերը ես մեր քաղաքական գործիչներից մեկին հիշեցրի 88-ի փետրվարյան հուժկու հանրահավաքներից մեկից հետո, երբ նա, երիցս համոզված ու լրջորեն պնդում էր, թե հայոց մեջ անկախության գաղափարի հեղինակն ինքն է։ Ես հետո հասկացա, որ այդ մարդը այնքան էլ չէր սխալվում. մի բան, որին շատ ես նվիրված ու ամբողջ հոգով ցանկանում ես, ժամանակի ընթացքում դառնում է քոնը, սեփականը, թվում է քո կողմից հնարվածը։ Իսկ ազատատենչ այդ ընկերը տասնյակ տարիներ էր անցկացրել Խորհրդային բանտերում ազատություն, անկախություն տենչալու և դրանց հասնելու համար ընդհատակյա պայքար մղելիս։ Այո՛, ազատությունն ու անկախությունը հեշտ չեն ձեռք բերվում՝ մանավանդ տարբեր մշակույթ, պատմություն ունեցող ժողովուրդներ միավորող կայսրություններում, որոնցից հզորագույնը 20-րդ դարում Խորհրդային Միությունն էր։
Օրերս ՀՀ վետերանների միավորումում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Բացելով նիստը և շնորհավորելով բոլորին` վետերանների խորհրդի նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը խոսեց անկախության հռչակման առանձնահատկությունների, պատմական նշանակության, պետական կառույցների կայացման դժվարությունների մասին, անդրադարձավ անցած քսան տարիների ընթացքում վետերանական կազմակերպությունների գործունեությանը:
Նա ընդգծեց, որ անկախության հռչակումից հետո առաջնահերթ նշանակություն ստացավ այն պահպանելու հարցը: Անհրաժեշտ էր կազմակերպել ուժեղ և մարտունակ բանակ, որը կփոխարիներ կամավորական ջոկատներին: Տեղի կադրերի, ինչպես նաև հայրենիքի կանչով Հայաստան վերադարձած հարյուրավոր հայազգի սպաների ջանքերով հայկական կանոնավոր բանակի ձևավորումը իրականություն դարձավ:
Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության դրոշի օրհնության արարողությունը, որին ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, ՊՆ բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներ` գլխավորությամբ Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Դրոշի օրհնության կանոնի կատարումից հետո, Գարեգին Բ կաթողիկոսը և ներկաները համբուրել են սրբագործված դրոշը:
Նռնաքարերով ու մարգարիտներով զարդարված խաչով պսակված դրոշի մի երեսին խաչի ասեղնագործ պատկերն է` «ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն» գրությամբ, մյուս երեսին ԶՈՒ զինանշանն է` «Օրհնյալ է մեր ուղին, զի Աստված մեզ հետ է» գրությամբ:
«Հայաստանը դո՛ւ ես». Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի այս կարգախոսով տոգորված` սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան Հանրապետության հրապարակում հպարտ շարասյուներով կանգնել էին զորախմբեր եւ զինված ուժերի ստորաբաժանումներ, այստեղ էին շտապում նաեւ ձեռքերն ու այտերը եռագույն ներկած քաղաքացիներ` տոնելու ՀՀ անկախության 20-ամյակը եւ մասնակիցը լինելու բացառիկ ու նշանակալի իրադարձության` տոնական զորահանդեսին:
Զորահանդեսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իրականացրեց անձնակազմի զորատեսը: Տրիբունա բարձրացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հնչեցին կառավարության շենքի ժամացույցի զարկերը` ազդարարելով ժամը 11-ը:
Հանրաքվեն մեծ իրադարձություն էր ժողովրդի կյանքում, եւ ժողովուրդն արձագանքեց դրան իր կատարած քայլի խոր գիտակցությամբ, բուռն խանդավառությամբ եւ միաժամանակ՝ սթափ, կշռադատ ողջամտությամբ։
Ստորեւ՝ մի խումբ անվանի մարդկանց խոսքեր, որ ասվել են քսան տարի առաջ, սեպտեմբերյան այս օրերին, բայց այսօր էլ հնչում են թարմ, հրատապ եւ արդիական։