Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԻ ՀՍՏԱԿ ԿԱՏԱՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ  ԶԾԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Առավոտյան ստուգումը սերժանտները սկսում են շարքում անձնակազմի հաշվառումից, որից հետո անցնում են զինվորների արտաքին տեսքին, անձնական հիգիենայի կանոնների կատարմանը, հանդերձանքի ու կոշիկների վիճակին ու սանրվածքին: Պարբերաբար ստուգում են զինվորների ոտքերի մաքրությունը, փաթաթանների եւ անկողնային սպիտակեղենի, համազգեստի ու հանդերձանքի, տարբեր կենցաղային իրերի ու առարկաների վիճակը:

«ՕՁՈՒՆԻ  ՍԵՐԳԵՅԸ»

Արցախյան շարժման, ապա ազատամարտի ողջ ընթացքում մարտական գործողությունների կապի ապահովման ասպարեզում անօրինակ նվիրումով ու մասնագիտական բացառիկ ունակություններով առանձնացավ կապավոր Սերգեյ ԱԹԱՐԲԵԿՅԱՆԸ:
Սերգեյն ու իր Հռիփսիմե կինն առաջին կարգի ռադիստներ են: Հայրը՝ Արամ Աթարբեկյանը, վաստակավոր ավիատոր էր: Ղեկավարեց «Էրեբունի» օդանավակայանի շինարարությունը, ապա մինչև կյանքի վերջն աշխատեց այնտեղ:

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՀԵՆՄԱՆ ԿԵՏՆ Է

Ծննդավայրի ու մարդու կապը առեղծվածային խորն է ու բազմաբովանդակ։ Գալիս եմ շնչելու հայրենիքի օդը, անցնելու այն փողոցներով, որով անցել եմ մանկության ու պատանեկության տարիներին, տեսնելու այն վայրերը, որոնց հետ մի-մի գեղեցիկ հիշողություն, մի-մի թանկ հուշ է կապված։ Այս ամենը հարկավոր է ինձ աշխարհում ամեն բանից առավել։ Պետք է, որ ես լսեմ իմ ազգակցի՝ տաքսու վարորդի անկեղծ զրույցը, մի-երկու բառ փոխանակեմ կոշիկ նորոգողի հետ։ Զգամ այն շունչը, կոլորիտը, որը այնքան ներդաշնակ է իմ արյան ռիթմին, իմ հոգու մանրանկարին, իմ սրտի բովանդակությանը։ Հայրենիքն իմ հենման կետն է այս մեծ աշխարհում։

ՈՂՋ ԿՅԱՆՔԸ՝ ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ

Իվան (Հովհաննես) Աղայանցը ծնվել է 1911 թվականի օգոստոսի 28-ին Գանձակում (Կիրովաբադ), ուսուցչի ընտանիքում։ Դեռ մանկուց բժշկուհի քույրը եղբոր մեջ սերմանել է հետաքրքրություն լեզուներ սովորելու նկատմամբ, իսկ չեկիստ եղբայրներն ամեն կերպ ձգտում էին իրենց ճանապարհով տանել եղբորը, որը, հնարամտորեն ընտրեց ոսկե միջինը՝ չնեղացրեց ոչ քրոջը, ոչ էլ եղբայրներին… Արդեն չափահաս, Աղայանցը ազատ հաղորդակցվում էր ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն, բավականին լավ գիտեր նաեւ անգլերեն ու իտալերեն։

«ԻՄ ԲԱԺԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ճանաչողները նրան բնութագրում են որպես կյանքի հանդեպ ակտիվ դիրքորոշում ունեցող, համառ եւ հետեւողական` աշխատանքային պահանջները վերջնակետին հասցնելու գործում, ազնիվ բնավորությամբ եւ պարտության մասին երբեք չմտածող մարդու: Իր ապրած 63 տարիների ընթացքում նա հասցրել է հսկայական ներդրում ունենալ հայ գիտական մտքի զարգացման գործում, քանի որ ամեն օր աշխարհին բարի լույս է ասել` գիտակցելով, որ հայերիս զարգացման ընթացքը պայմանավորված է գիտության ոլորտում ունեցած նվաճումներով:

ՔՍԱՆԸ ԴԵՌ ՉԷՐ ԲՈԼՈՐԵԼ...

Բժիշկ պիտի դառնար, բայց չհասցրեց. 91-ին, լինելով բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, անդամագրվեց «Նիկոլ Դուման» ջոկատին ու եկավ Արցախ։ Եկավ հայրենի հողը պահելու, եկավ կռվելու ու հերոսանալու։
-Ջոկատի հոգին էր նա ու լավագույն հետախույզը,- մարտական ընկերներն են ասում ու բազում օրինակներով հաստատում։
Քանի՜-քանի՜ անգամ է քայլել-անցել մահվան ճամփեքով՝ իր քաջությամբ օրինակ ծառայելով շատերին։

1940թ. հոկտեմբերի 16-ին Երեւանի պետական համալսարանի եւ բժշկական ինստիտուտի մի խումբ ուսանողներ զորակոչվեցին բանակ։ Նրանց մեջ էր համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ուսանող Կառլոսը, որը զինկոմիսարիատ էր ներկայացել… քամանչով։ Արդեն ճանապարհին, գնացքի վագոնում նրան խնդրում են մի բան նվագել։ Պարզվում է՝ չգիտի։ «Հապա ինչո՞ւ ես գործիքը հետդ վերցրել»,- հարցնում են զարմացած։ «Որ նվագել սովորեմ, ժամանակ շատ կունենամ»,- հանգիստ պատասխանում է նա։