Թերթ
Դավիթաշեն գյուղի տներից մեկի բակում մի մեծ վրան է խփված։ Դրկից-հարեւանները, գյուղացիները, հարազատներն ու ընտանիքի մտերիմ մարդիկ ծաղիկներով, ծաղկեպսակներով ներս են մտնում Խաչատրյան գերդաստանի այդ օջախը, ցավակցում են հարազատներին, ապա դուրս գալիս խումբ-խումբ հավաքվում են, եւ հիմնական զրույցը ննջեցյալի մասին է: «Ափսոս էր, դեռ ինչքան երազանք ուներ, ոնց էր երազում այն օրվան, երբ հարս պիտի բերի, իր թոռներին գրկի, սիրի»,- ասում է հարազատներից մեկը։
Առաջին իսկ օրերից հայրը, երեք եղբայրներն ու ամուսինը այնտեղ էին։ Հազվադեպ էր տեսնում նրանց. օրեր, ամիսներ սահմանամերձ գյուղերի պաշտպանական դիրքերում էին։ Նստում էր լուռ, պատուհանի տակ, ու կողքին հացի կապոցը դրած, հայացքը՝ դիմացի լեռներին՝ անշարժանում էր։ Գնացողներ քիչ կային, որ հացը նրանց հետ ուղարկեր։ Իսկ հետ եկողներն իրենց հետ բերում էին զոհված ընկերներից մեկնումեկին… Արդեն առավոտները սկսում էր գլխացավով։
Այս պատմությունն ինձ պատմել է Արսեն անունով մի տղա, որ ապրում էր կարծեմ նախկին Սևանի շրջանի Ցամաքաբերդ գյուղում։
– Ծնողներս արդեն երեք աղջիկ ունեին եւ նոր երեխայի էին սպասում,- այսպես սկսեց իր պատմությունը նա։ -1962 թվականն էր։ Մայրս հղի էր, եւ հասկանալի պատճառով ծնողներս շատ էին ուզում, որ տղա ծնվի։ Եվ մատաղ են խոստանում Սեւանա վանքին։ Մատաղի օրը մեր ողջ գերդաստանր գալիս Է եկեղեցի։ Հայտնի է, որ խորհրդային տարիներին վանքը, մասնավորապես՝ Սուրբ Առաքելոց եկեղեցին, թանգարան էր։ Նրանք բարձրանում են եկեղեցի, իրենց ուխտն անելուց հետո իջնում են ներքեւ՝ լճի ափ՝ ճաշակելու մատաղը։ Հայրս որոշում է միսը ընդունված կարգով եփելու փոխարեն խորոված անել։
Երբ 1982թ. էկրաններին ցուցադրվեց «Շաոլինի վանքը» ֆիլմը, այն միանգամից մեծ արձագանք առաջացրեց ոչ միայն արեւելյան մարտարվեստի երկրպագուների, այլեւ հազարավոր մարդկանց մեջ: Բոլորին գերեց այդ վանքի վանականների վարպետությունը, ճկունությունը, ուժը, արժանապատիվ ապրելակերպը, եւ շատերը ցանկացան տիրապետել այդ մարտարվեստին: Ֆիլմին հետեւեցին նրա հաջորդ սերիաները` «Շաոլինի որդիները» եւ «Շաոլինի մարտարվեստները»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է աշխարհի «ամենափակ», միևնույն ժամանակ` Մերձավոր և Միջին Արևելքի ամենահզոր երկրներից մեկը: Փորձագետների համար միշտ էլ դժվար է եղել գնահատել Իրանի ռազմական ներուժը. տեղեկությունները կցկտուր են, ոչ հստակ: Բայցեւայնպես, որոշակի ընդհանրացումը թույլ է տալիս պնդել, որ Իրանի հզորությունը բազմաշերտ է: Երկիրն ունի մեծ տարածք, օգտակար հանածոներով հարուստ ընդերք, արագ աճող բնակչություն, հարուստ և փայլուն պատմական անցյալ` իր զարգացած ազգային մշակութային հիմքով:
Արաբները, ինչպես նաեւ պարսիկներն ու հատկապես թուրքերը եւ ռուսները, պատմության ընթացքում ստեղծած լինելով մեծ կայսրություններ, օրինաչափ էին համարում պատերազմներ շահել մեծ կորուստների գնով: Թերեւս դա պայմանավորված էր կայսրությունների` մեծ թվով հպատակներ ունենալով, որոնց կայսրերը կարող էին անհրաժեշտության դեպքում ե՛ւ հարստահարել, ե՛ւ պատերազմում օգտագործել որպես թնդանոթի միս: Ռուսների պարագայում ռազմավարության այդ սկզբունքը բխում էր նաեւ մեծ տարածքներ եւ ռեսուրսներ (այդ թվում` մարդկային) ունենալուց:
Հայաստանի Հանրապետության անկախության քսաներորդ տարեդարձին նվիրված զորահանդեսը պատշաճ մակարդակով նախապատրաստելու եւ անցկացնելու նպատակով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարմանով բացազատվել է «Արզնի» ճամբարային ավանը։ Այցելելով «Արզնի»` մենք հետևեցինք այս փուլում ընթացող նախապատրաստական աշխատանքներին, զրուցեցինք ճամբարային հավաքի պետ գնդապետ Դ. Աբրահամյանի, տարբեր զորամասերից զորահանդեսին նախապատրաստվող սպաների, ենթասպաների, զինվորների հետ, ծանոթացանք նրանց կեցության ու գործունեության համար ստեղծված պայմաններին։