Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Թերթ

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏՆԵՐ...

Ապրելով հայ ժողովրդի ծոցում՝ եզդի ժողովուրդը դարեր շարունակ հավասարապես կիսել է ինչպես խաղաղ ու ուրախ օրերի երջանկությունը, այնպես էլ ծանր օրերի դժվարությունները։ Եզդի ժողովրդի ճակատագիրը հատկապես վերջին հարյուրամյակի ընթացքում սերտորեն եւ անքակտելիորեն կապված է եղել հայ ժողովրդի եւ Հայաստանի ճակատագրի հետ։ Դրա վառ ապացույցը դարձավ Արցախյան շարժումն ու պատերազմը։ Եզդիները միացան հայ ժողովրդի ազատագրական պայքարին ճիշտ այնպես, ինչպես 1915թ. աշխարհամարտին նրանք իրենց ճակատագիրը կապեցին հայ ժողովրդի հետ եւ չսխալվեցին։ Ինչպես դարասկզբին Սարդարապատը դարձավ հայ եւ եզդի ժողովուրդների փորձաքարը, այդպես էլ Արցախը դարձավ երկու ժողովուրդների նորօրյա բարեկամության վկայագիրը։

ՀԻՇԵՆՔ ՈՒ ՀԻՇԱՏԱԿԵՆՔ...

-Օգոստոսի 8-ը նրա ծննդյան օրն է,- ակնածանքով լի հայացքն ուղղելով պատին փակցված փառահեղ դիմանկարին՝ ասում է կինը՝ Գրետան, ապա, մի փոքր շունչ առնելով, հավելում։ -Թե ողջ լիներ՝ կդառնար 60 տարեկան…
Լռում է մի պահ, հետո վերստին հոգու խորքում զսպած հառաչով, կարոտած պատմում տասնյակ դեպքեր, անցքեր ու եղելություններ սիրելի ամուսնու կյանքի եւ անցած մարտական ուղու մասին։ Ու այնքա՜ն մանրամասն, հանգամանորեն, որ թվում է, թե ինքը մասնակիցն է եղել բոլոր իրադարձությունների։

Հայ հին երեւելի գերդաստաններից էին Կամսարականները կամ Կամսարականք, որոնք, լինելով նախարարական տոհմ, նկատելի դեր են խաղացել 3-8-րդ դարերի հայոց պատմության մեջ։ Գերդաստանի հիմնադիրը համարվում է Կամսարը, որը, ունենալով իշխանական սերում, վայելել է Տրդատ Մեծի համակրանքը եւ նրանից որպես ժառանգական կալվածք ստացել Շիրակ եւ Երասխաձոր գավառները։ Մատենագրության մեջ դրանք անվանվել են նաեւ Արշարունիք՝ Կամսարի ավագ որդի Արշավիրի պատվին։

Հայ հին նշանավոր գերդաստանների շարքում իրենց արժանի տեղն ունեն Բեհբությանները (Բեհբութովները), որոնք ապրել եւ գործել են Վրաստանում։

1941թ. դեկտեմբերին գնդապետ Նիկոլայ Հովհաննիսյանը նշանակվեց Մոսկվայի մարզից Միջին Ասիա տարհանված հրետանային ուսումնարանի պետ։ Դա պարտադրված նշանակում էր. Հայրենական մեծ պատերազմի արդեն երկրորդ ամսին գնդապետը, որ նոր էր ավարտել գլխավոր շտաբի ակադեմիան, ուղարկվում է Լենինգրադի ռազմաճակատ՝ որպես Կարմիր բանակի հրետանային վարչության ներկայացուցիչ համակարգելու զորամիավորումների հրետանավորների փոխգործողությունները, սակայն կարճ ժամանակ անց վիրավորվում է արկի բեկորից, կորցնում ձախ աչքի տեսողությունը, եւ նրան հարկադրված ուղարկում են թիկունք՝ գլխավորելու հիշյալ ուսումնարանը։

ԻՆՔՆԱՎՆԱՍՈՒՄ  ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սկիզբը՝ նախորդ համարում Ինքնավնասման դիմում են թույլ մարդիկ Հոգեբույժ մայոր Տիգրան Թունյանը, ով շուրջ տասնհինգ զորակոչերի ընթացքում կենտրոնական հավաքակայանում փորձագետ է եղել, ասում է, որ ինքնավնասման յուրաքանչյուր դեպք, անկախ իր նախապատմության եւ իրավական գնահատականով ուրիշ դեպքերի հետ ունեցած ընդհանրությունից, հոգեբուժական տեսանկյունից ինքնատիպ է, եւ չի կարելի միատեսակ գնահատական տալ բոլոր նման դեպքերին: Այս դեպքերի մեջ […]

Սմբատ Բագրատունին (ծննդյան եւ մահվան թվերն անհայտ են) 6-րդ դարի երկրորդ կեսի հայ նշանավոր զորավարներից էր, քաղաքական գործիչ, որն անձնվիրաբար պայքարեց Հայաստանի անկախության համար՝ դիմադարձ կանգնելով բյուզանդական կայսր Մորիկի ուծացման քաղաքականությանը, որը նպատակ ուներ ռազմական, վարչական եւ եկեղեցական մի շարք միջոցառումներով վերջնականապես ծնկի բերել հայերին, այսպես ասած՝ «բյուզանդականացնել»։ Պատերազմներում տարած բազում հաղթանակների եւ անձնական քաջության համար Սմբատ Բագրատունին դարձել է լեգենդար հերոս, փառաբանվել միջնադարյան պատմիչների երկերում։ Ստորեւ՝ մեկ էջ նրա կյանքից, որը քաղված է 7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսի «Պատմությունից»։